f

Անկախ

Իրանի հարավ-արևելքում ահաբեկչական հարձակման հետևանքով զոհված զինծառայողների թիվը հասել է հինգի


Իրանի իրավապահ ուժերի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հինգ անդամ է զոհվել երկրի հարավ-արևելքի Սիստան և Բելուջիստանի նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ռազմական և ոստիկանական օբյեկտների վրա ահաբեկիչների զինված հարձակումների հետևանքով։ Ինչպես  տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հայտնել է Իրանի ներքին գործերի փոխնախարար Մաջիդ Միրահմադին։

«Զոհվել են անվտանգության ուժերի հինգ աշխատակիցներ, ևս տասը վիրավորվել են»,- ասել է նա:

Փոխնախարարը նաև հայտնել է, որ գործողության ընթացքում ոչնչացվել է ութ ահաբեկիչ, «Ռասկում մի շարք զինյալներ շրջապատված են անվտանգության ուժերի կողմից և շուտով կա՛մ կձերբակալվեն, կա՛մ կոչնչացվեն»։

Ավելի վաղ հաղորդվել էր անվտանգության ուժերի զոհված երեք աշխատակիցների մասին։

Ներքին գործերի նախարարության ղեկավարի տեղակալի խոսքով՝ Չաբահարում ԻՀՊԿ-ի շտաբի վրա հարձակվելու փորձից հետո զինյալները «ներխուժել են բնակելի շենքերից մեկը և պատանդ վերցրել մի քանի մարդու»։ ԻՀՊԿ զինծառայողները նրանց ազատելու գործողություն են իրականացնում։ Պաշտոնյան հավելել է, որ Ռասկ քաղաքում ոստիկանական բաժանմունքի տարածք ներթափանցման փորձը կանխվել է։

Իրանի իշխանությունների տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է «Ջեյշ ազ Զոլմ» ահաբեկչական խմբավորումը՝ իսլամիստական մարտական  կազմակերպություն, որը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում:

Փետրվարի 23-ին, ըստ Mehr գործակալության տվյալների, Իրանի հատուկ ծառայությունները երկրի հարավ-արևելքում իրականացրած գործողության ընթացքում ոչնչացրել են «Ջեյշ ազ Զոլմ» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Իսմայիլ Շահ Բախշին և նրա հանցակիցներին:

 

Տարածաշրջան Իրան հարձակում իրավապահ ուժերի վրա «Ջեյշ ազ Զոլմ» ահաբեկչական խմբավորում

Կիրանցից բերման է ենթարկվել 31 քաղաքացի. Փակվել են գյուղ տանող ճանապարհները՝ ականզերծման աշխատանքների համար
Կիրանցում բերման ենթարկվածների շրջանում կան անչափահասներ
«Փաստ». Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում
Կիրանցում ոստիկանները իրականացնում են «Օղակ» օպերացիա. Փակել ն գյուղի մուտքերը. Գառնիկ Դանիելյան
Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ»
Վթարի պատճառով 36 ժամ ջուր չի լինելու Լոռու մարզում
Բիրտ ուժ կիրառելով Իջևանի ոստիկանության բաժին բերման են ենթարկել ճանապարհը փակած կիրանցեցի տղամարդկանց․ Գառնիկ Դանիելյան
Ոստիկանական զորքը Կիրանցում բացել է ճանապարհը ակնազերծողների համար
Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ»
ԱԺ նիստերը «երկարուձիգ» են լինելու. հնարավոր է դրանք մյուս շաբաթ եւս շարունակվեն. «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
ՈՒՂԻՂ. Գերլարված իրավիճակ Կիրանցում. բնակիչների հետևից ոստիկանական զորք է եկել
Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունել է օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Ուկրաինան հայտնել է ռազմադաշտում F-16 կործանիչների կիրառման մոտավոր ժամկետի մասին
Ադրբեջանում մեկնարկել են ռազմական հավաքները
Իսրայել այցելած ԱՄՆ պետքարտուղարը Գազայի խաղաղ բնակիչների տառապանքների համար մեղադրել է ՀԱՄԱՍ-ին
Ծայրահեղականները հրկիզել են Եվրոպայի խոշորագույն զենք արտադրողի ղեկավարի ամառանոցը
ԱՄՆ-ն Ադրբեջանի ո՞ր ընկերությունն է ընդգրկել հակառուսական պատժամիջոցների նոր ցանկում
ԱՄՆ-ը մտադիր է արգելել Ռուսաստանից ուրանի ներմուծումը
Գերմանիայում առաջարկել են պարտադիր զինծառայություն մտցնել տղամարդկանց եւ կանանց համար
ԱՄՆ պաշտպանության նախարարը ԱՄՆ-ի գործընկերներին հորդորել է Patriot ՀՕՊ համակարգեր փոխանցել Ուկրաինային
Պիտի վերադառնանք սկիզբ՝ Արցախ, որ ունենանք Տավուշ, Սյունիք, Գեղարքունիք՝ Հայաստան․ Մետաքսե Հակոբյան
Բանակցություններն ընթանում են այն փաստաթղթի հիման վրա, որ պատրաստել է Ադրբեջանը.Ալիև
Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը կամ Ոչ հռետորական հարցադրումներ գործող իշխանությանը
Ավելին
Ավելին