f

Անկախ

Իսրայելը կոշտ պատասխան է խոստացել Թուրքիային ապրանքների արտահանման սահմանափակումների համար


Իսրայելն արձագանքել է Թուրքիայի որոշմանը՝ Գազայում հակամարտության պատճառով մի շարք ապրանքատեսակների արտահանման սահմանափակումների վերաբերյալ։ Մասնավորապես, Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը X-ում կտրուկ քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին այդ որոշման համար։

Նա նշել է, որ «Էրդողանը զոհաբերում է Թուրքիայի ժողովրդի տնտեսական շահերը Գազայում ՀԱՄԱՍ-ի մարդասպաններին աջակցելու համար»։ Կացը խոստացել է քայլեր ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ մեղադրելով նրան երկու երկրների միջև առևտրային գործարքները խախտելու մեջ։

«Իսրայելը չի ​​ հանդուրժի առևտրային համաձայնագրերի միակողմանի խախտումը և զուգահեռ քայլեր կձեռնարկի Թուրքիայի դեմ, որոնք կվնասեն թուրքական տնտեսությանը»,- գրել է Իսրայելի ԱԳ նախարարը։ Նա հավելել է, որ հրահանգել է պատրաստել ապրանքների ցուցակ, որոնք չեն արտահանի Թուրքիա։

«Հրահանգել եմ նաև կապ հաստատել Միացյալ Նահանգներում երկրների ու կազմակերպությունների հետ՝ դադարեցնելու ներդրումները Թուրքիայում և կանխելու Թուրքիայից ապրանքների ներկրումը, նաև խնդրել ԱՄՆ Կոնգրեսում մեր ընկերներին՝ ուսումնասիրել բոյկոտի օրենքի խախտումները և համապաստան պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ»,- գրել է Իսրայել Կացը։

Թուրքիայի առևտրի նախարարությունն այսօր ավելի վաղ հայտնել էր, որ Անկարան 2024 թվականի ապրիլի 9-ից սահմանափակում է որոշ ապրանքների արտահանումը Իսրայել։ Այս որոշումը վերաբերում է ապրանքների 54 խմբի՝ ալյումին, պողպատ, ցեմենտ, մարմար, կերամիկա և այլն։
 

Աշխարհում Իսրայել Թուրքիա

Բացառիկ տեսանյութ. ինչպես են Կիրանցի բնակիչները գյուղ հասնում
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում շինարարությունը դադարեցվել է
Պաշտոնյայի կողմից մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, այդտեղ հանցակազմ չկա․ գլխավոր դատախազը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Հրդեհ Արին Բերդի փողոցում
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու մասին հաղորդումը Դատախազությունն ուղարկել է ԱԱԾ
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (լուսանկար)
Ավելի քան 110 մլն դրամ ստորգետնյա անցումների չտեղադրված վերելակներին
Ինչպե՞ս է կառավարությունը գնում կատարում` գնում չկատարելով
՛՛Հրապարակ՛՛. Կիրանցում «վխտում» են ԱԱԾ գործակալներն ու իշխանական խառնակիչները
«Քյոխը» կհարցաքննվի դատարանում՝ Միքայել Արզումանյանի գործով
Պատերազմում մեր պարտության պատճառներից է այն, որ այդ օրերին բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր էին կատարում որոշակի քաղաքներում․ գլխավոր դատախազ
«Պարեկներին հատուկ հանձնարարությամբ ուղարկել էին ինձ մոտ․Գառնիկ Դանիելյան
#Կիրանցից հեռացնում են ոստիկանության #ծեծուջարդը ֆիքսած #տեսախցիկները
Երեւանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Հայաստանում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան
Նաիր Տիկնիզյանը՝ մրցաշրջանի լավագույն պաշտպանի կոչման հավակնորդ
ՄԼՍ․ Մեսին՝ ամսվա լավագույն խաղացող
Մայիսի 3-ը Ընձառյուծի միջազգային օրն է․ քանի՞ ընձառյուծ կա Հայաստանում (տեսանյութ)
Երևանում մեկնարկում են ֆուտզալի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչները
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Հիմա ոստիկաններն իրենց լավ են զգում՝ ասելով, որ չենք կարող գնալ գյուղ. Բագրատ Սրբազան
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
Ավելին
Ավելին