Ռուանդայում հորդառատ անձրևների պատճառով 13 մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել : Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի արտակարգ իրավիճակների դեմ պայքարի նախարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Բացի այդ, բնական աղետի պատճառով 15 տուն ամբողջությամբ ավերվել է:
Նշվում է, որ հորդառատ անձրևները հարավաֆրիկյան երկրում գրանցվել են փետրվարի 2-ից սկսած: