Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել Է իսրայելական ռազմական օբյեկտների ոչնչացման մասին, հաղորդում է IRNA-ն և Tasnim-ը:
«ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել օկուպացված տարածքներում որոշակի թիրախների՝ արձակելով տասնյակ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր», — գրում է IRNA-ն:
«Օգտագործելով ռազմավարական հետախուզության, հրթիռների և անօդաչու թռչող սարքերի իր հնարավորությունները՝ [Իրանը] հաջողությամբ գրոհել և ոչնչացրել Է սիոնիստական ահաբեկչական բանակի կարևոր ռազմական օբյեկտները գրավյալ տարածքներում», — հայտնում է Tasnim-ը:
Նույն հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին նախազգուշացնում է Իսրայելին աջակցելուց և հակամարտությանը մասնակցելուց: