f

Անկախ

Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ  հիվանդները վարակիչ չեն․ ԱՀԿ


Կորոնավիրուսի ասիմպտոմատիկ փոխանցումը չափազանց հազվադեպ է գրանցվում: Այդ  մասին  ճեպազրույցի  ընթացքում  հայտարարել  է  ԱՀԿ-ի՝ COVID-19- ի արձագանքման  տեխնիկական  ղեկավար  Մարիա վան Կերկհովեն։ Գրում է Gazeta.ru-ն։
«Հիմնվելով  մեր տվյալների վրա՝  անհավանական է թվում, որ ասիմպտոմատիկ  հիվանդը  կարող է վարակը մեկ ուրիշի փոխանցել։  Մենք մի շարք երկրներից ունենք  տարբեր զեկույցներ: Նրանք հսկում են ասիմպտոմատիկ կրողներին,  նրանց կապերը և չեն հայտնաբերում հետագա փոխանցումը: Դա  շատ հազվադեպ է տեղի ունենում», - հայտարարել է ԱՀԿ ներկայացուցիչը:


Ինչպես  նշել է Վան Կերկհովեն, ասիմպտոմատիկ դեպքերը հաճախ սխալմամբ վերագրվում են COVID-19- ի մեղմ դեպքերին, ինչպես նաև  ոչ տիպիկ  կամ դեռևս չբացահայտված ախտանիշներին:  Ընդ  որում՝  մարդը վարակիչ է դառնում ախտանիշների առաջացումից 2-3 օր առաջ: Հիվանդության ասիմպտոմատիկ ընթացքը ենթադրում է հիվանդության ամբողջ ընթացքում ախտանիշների բացակայություն:

«Երբ մենք նայում ենք տվյալները և պարզում, թե իրականում որքան են եղել ասիմպտոմատիկ դեպքերը,  բացահայտում  ենք, որ հաճախ  խոսքն  իրականում մեղմ ախտանիշների մասին  է», -  ընդգծել է  նա:

ԱՀԿ փորձագետների խոսքերով՝   վարակման դեպքերի   գրեթե կեսը տեղի է ունենում նախքան հիվանդի  ախտանիշներ ունենալը: Բայց  դա չի նշանակում, որ նա ունի ասիմպտոմատիկ վարակ, ուղղակի  ախտանշանները պարզապես չեն դրսևորվել:

Աշխարհում 2019-nCoV կորոնավիրուս ասիմպտոմատիկ

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին