f

Անկախ

Հայելի.Վազգեն Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանն անում են իրենց քայլը


Թվում էր, թե կորոնավիրուսի համավարակը դեռ երկար ժամանակ Հայաստանում ներքաղաքական կյանքը կուղարկի մորփեոսի գիրկը եւ առնվազն մեկ տարի ուժերը կկենտրոնացվեն համավարակի դեմ պայքարում, բայց տեղի ունեցավ ճիշտ հակառակը, ուրբաթը շաբաթից շուտ եկավ , ներքաղաքական կյանքը եռում է ավելի ուժգին, քան երբեւեէ, քանզի ճգնաժամային պայմաններում է երեւում, թե իշխանություններն ինչի են ընդունակ, ինչ կարող են անել եւ պատրաստ են արդյոք նման վիճակներում երկիր կառավարել: Կորոնավիրուսային կյանքը ցույց տվեց, որ մեր իշխանությունները մեղ ասած հեռու են կառավարչական ունակություններից ու երկիրը հասցրեցին մի կետի, երբ վարչապետի շուրթերից ենք անգամ լսում, թե քայլում ենք դժոխքի միջով: Ուստի բնական է, որ պետության ու պետականության պահպանմամբ մտահոգ անհատներն ու ուժերն այս իրավիճակում անտարբեր չէին կարող անցնել ու եթե սովորական պայմաններում քաղաքական ծրագրերը կգեներացվեին 1-2 տարվա ընթացքում, ապա մեր օրերում դրանք շաբաթներ տեւեցին:
Նախ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդի նիստը եւ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը երկրում իրավիճակ փոխեցին, դեպքերը սկսեցին արագ զարգանալ։ Մենք լսում ենք կոնսուլտացիաների, քննարկումների մասին, որոնց առանցքում իշխանափոխությունն է: Գրել էինք նաեւ, որ մոտ օրերս կոնսոլիդացիայի մասին կհայտարարեն նախկին երեք վարչապետերը: Վազգեն Մանուկյանն ու Հրանտ Բագրատյանը համաձայնել են Գուրգեն Եղիազարյանի՝ կոնսոլիդացիայի առանցք կազմելու առաջարկին, Կարեն Կարապետյանն էլ ամենայն հավանականությամբ առաջիկայում կտա իր համաձայնությունը: Նախկին վարչապետերն իրենց շուրջ կհամախմբեն ՀԿ-ներ, քաղաքական ուժեր, անհատներ՝ իշխանափոխության հստակ օրակարգով, որի ձեւավորման հարցում անկյունաքարային նշանակություն ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը:

 

Հատկապես խորհրդանշական է այս օրերին Վազգեն Մանուկյանի եւ Հրանտ Բագրատյանի առաջին պլան դուրս գալու հեռանկարը, երկու վառ եւ հայրենասեր անհատականություններ, որոնք իրենց զգալի հետքն են թողել մեր պետականաշինության գործում՝ ընդգծված անհատականություններ, որոնք որեւէ ժամանակում, որեւէ իշխանությունների ժամանակ չեն երկնչել իրենց կարծիքը հայտնել այս կամ այն երեւույթի մասին:

Վազգեն Մանուկյանը, ով քաղաքականությամբ զբաղվել է դեռևս 60-ական թվականներից, այդ ժամանակ էլ իր նախաձեռնությամբ ստեղծել Հայ մշակույթի ակումբը, որտեղ կազմակերպում էին ժամանակի համար անընդունելի թեմաներով բանավեճեր, քննարկում համազգային նշանակության տարբեր հարցեր՝ առաջնորդվելով ազգային գաղափարով, պատահական չէր, որ հենց նա պետք է դառնար նաեւ ղարաբաղյան շարժման կնքահայրերից մեկը ՝ իր ուրույն դերակատարումն ունենալով այդ շարժման ընթացքում: Պատերազմական տարիներին ստանձնելով Պաշտպանության նախարարի պաշտոնը, նրա ջանքերի շնորհիվ Քելբաջարի եւ այլ տարածքների ազատագրման մարտերում հաջողություններն անխուսափելի դարձան: Նրա հաղթարշավը շարունակվեց մինչեւ 1996 թվական եւ իր գործունեության գնահատականն էլ ըստ էության տրվեց 96-ի նախագահական ընտրություններին, բայց հաղթած նախագահից տերպետրոսյանական եւ ՀՀՇ-ական կլանը խլեց հաղթանակը, բայց ոչ Վազգեն Մանուկյան մարդու, պետական գործչի բարձր հատկանիշները: Ցայսօր էլ Վազգեն Մանուկյանն իր բարձունքի վրա է, Հայաստանում այն քչերից մեկը, ովքեր ունեն ուրույն տեսակետ եւ չեն վախենում որեւէ ժամանակում այն հասցնել հանրությանը:
Հրանտ Բագրատյանը Հայաստանի տնտեսության ղեկավար է նշանակվել ամենածանր՝ պատերազմական տարիներին ՝1993-1995 թթ եւ շնորհիվ իր իրականացրած համարձակ, խիզախ քայլերի ու ռեֆորմների է Հայաստանի տնտեսությունը դուրս բերել ճգնաժամից: Լինելով սեփականաշնորհման հայրը, նա այսօր էլ հրապարակային հայտարարում է, որ ոչ ոք իրեն չի կարող մեղադրել մի կրպակ անգամ իրեն պահելու կամ բարեկամին տալու մասին, եւ , իսկապես, որեւէ մեկը այս գործընթացում կոռուպցիոն մեղադրանքներ չի հասցեագրում նրան: Հացի գնի ազատականումից սկսած, վերջացրած այլ ռեֆորմներ: Մարդ, ով տնտեսությունն ու պետությունն ընդունեց զրո ժամ հոսանքով, եւ հանձնեց 24 ժամյա մատակարարվող հոսանքով, քանզի նրա շնորհիվ գործարկվեց Հայաստանի ատոմակայանը, էլ չենք խոսում, պատերազմական դժնդակ օրերին, երբ ամեն պահի գազատարար էին պայթեցվում, ՀՀ վարչապետի շնորհիվ ոչ միայն բանակին ուղղված մատակարարումները չէին խափանվում, այլեւ լուծում էր տրվում մնացած հարցերին: Երկու անհատականություն, որոնք իրենց անցած ճանապարհով ապացուցել են, որ կարող են կառուցել ավերակաց վրա, ու պատահական չէր, որ երկիրը կորցնելու մասին ահազանգերին առաջինը հենց նրանք արձագանքեցին, մարդիկ, որոնք ունեն պետականության բարձր գիտակցում եւ հասկանում են, որ առաջիկա կոնսոլիդացիաների առանցքում չի կարող չլինել նախկին նախագահի ազատման հարցը, քանզի խոսքն այն նախագահի մասին է, որը Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում արձանագրված հաջողությունների ամենամեծ փայատերն է:

Անի Սահակյան

Հայելի

Վազգեն Մանուկյան Հրանտ Բագրատյան

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին