Թուրինի «Յուվենթուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Քրիշտիանու Ռոնալդուն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է փոխել ակումբային գրանցումը:
«Յուվենթուսը» ֆինանսական խնդիրների պատճառով, հնարավոր է, ստիպված լինի վաճառել հարձակվողի տրանսֆերային իրավունքը:
Ռոնալդուն «Յուվենթուս» է տեղափոխվել 2018 թվականին Մադրիդի «Ռեալից»: Նրա տեղափոխության դիմաց իտալական ակումբը վճարել է 100 միլիոն եվրո: