f

Անկախ

Արսեն Թորոսյանն այս երեք ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկել է միայն իր «սրտի» կլինիկաներին


Առողջապահության իրական պատկերը Նիկոլ Փաշինյանը գիտի: Իրենց հրապարակած թվերը իրական չեն: Հանրությանը զեկուցվող թվերը շատ հեռու են իրականությունից: Դա է պատճառը, որ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում խոսում է հարյուր հազարավոր վարակակիրների մասին:

Իսկ ի՞նչ է կատարվում վարակակիրների և հիվանդների հետ: Պարզվում է՝ գործում է բիզնես սխեմա, որը թույլ է տալիս ստանալ բավականին մեծ եկամուտներ: Արսեն Թորոսյանն այս երեք ամիսների ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարում ընդգրկել է միայն իր «սրտի» կլինիկաներին: Սրա արդյունքում շատ բուժհաստատություններ, որոնք հնարավորություն ունեն իրականացնելու կորոնավիրուսով հիվանդ անձանց խնամք, դուրս են մնացել գործընթացից: Այս փաստերով պայմանավորված առաջանում են մի քանի հարցադրումներ:

- Ինչո՞ւ են հանրային առողջության պատասխանատուները մինչև հիմա թաքցնում բուժհաստատություններում 1 հիվանդի (միջին, ծանր և արհեստական շնչառության սարքին միացված) վրա ծախսվող գումարի չափը: Պատասխանը շատ պարզ է. Շրջանառվում են միլիոնավոր դրամներ մեր հիվանդների հաշվին, որոնք հետագայում տնօրինում է Արսեն Թորոսյանը: Ասեմ ավելին՝ նույնիսկ պարզ չէ՝ գումարը դուրս է գրվում ըստ կլինիկայի, թե ըստ դեպքի։

- Ինչպե՞ս պատահեց, որ վճարովի թեստավորմամբ զբաղվում է Լևոն Ալթունյանի կլինիկան: Հիշեցնեմ, որ Ալթունյանի կլինիկան մասնավոր կազմակերպություն է, իսկ այդ բիզնեսի ղեկավարներից մեկը (կարծեմ՝ անունը Սամվել էլ) այսօր հանդիսանում է Արսեն Թորոսյանի խորհրդականը: Նշեմ նաև, որ վճարովի թեստավորում կարող են իրականացնել նաև այլ հաստատություններ, օրինակ՝ «Աստղիկ» ԲԿ-ն: Պատասխանն ակնհայտ է, եթե նկատի ենք ունենում, որ մեր երկրում վարակի դեպքերի արձանագրված քանակի պայմաններում թեստավորումը կարելի է դասել եկամտաբեր բիզնեսների շարքին:

- Հարցերի հարցը շարունակում է մնալ ՀՀ-ում կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց թվերի անջատ ներկայացման ֆենոմենը: Մինչ օրս պատշաճ բացատրություններ չկան, թե 2 (կորոնավիրուսի հետևանքով մահացած և կորոնավիրուս ունեցող, բայց այլ պատճառով մահացած) անջատ թվերի ներկայացումը կորոնավիրուսային վիճակագրության դեպքում ինչ նպատակ է հետապնդում:

Այս հարցադրումներին հստակ պատասխաններ հնչեցնելուց հետևողականորեն խուսափում են լիազոր մարմինները: Վիճակագրությունը լռում է նաև այն դեպքերում, երբ անձի հուղարկավորությունից հետո է պարզ դառնում, որ վերջինս ուներ կորոնավիրուս: Իսկ հանգամանքը պարզվում է իր հարազատների և ընտանիքի անդամների առողջական վիճակն ուսումնասիրելով: Նիկոլ Փաշինյանն ինքն է հրապարակային խոսել դեպքերի մասին, երբ անձը մահացել է բուժօգնություն տրամադրելու հնարավորության բացակայության պատճառով:

Կարծում եմ, առողջապահության շուրջ ստեղծված այս պատկերն անհապաղ պիտի գրավի իրավապահ մարմինների ուշադրությունը, առաջացնելով իրավական հետևանքներ: Բացի այդ, անհրաժեշտ է պրոֆեսիոնալներով համալրված ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել և դետալային քննարկումներ անցկացնել:

Ավելորդ չէ շեշտել, որ մեր բուժաշխատողների օրուգիշեր աշխատանքի համար խրախուսումները տեղավորվում են շատ սիմվոլիկ թվերի շրջանակներում և համաչափության եզրեր չունեն Նիկոլի ու յուր նախարարների ստացած պարգևավճարների հետ։ Ասեմ ավելին՝ չար լեզուներն ասում են, որ բժիշկների պարգևատրումների հարցում էլ որոշակի տարբերակում կա։ Տեղեկություններ կան, որ բուժհիմնարկներում պարգևավճարները մեկուսացման վայրերում խնամք իրականացրած անձնակազմի պարգևավճարների հետ համեմատած էապես քիչ են։

Արմեն Մինասյան ՖԲ Գրառում Արսեն Թորոսյան Նիկոլ Փաշինյան նոր կորոնավիրուս Կոռուպցիա

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին