«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման անդամներ Ալեքսանդրա Հարությունյանը և Հերմինե Գրիգորյանը ձերբակալվել են: Այս մասին տեղեկանում են շարժման ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարությունի։
««ՎԵՏՕ»-ն իշխանության հրահանգով կատարված այս անհիմն ձերբակալությունները որակում է աննախադեպ ճնշման դրսևորում քաղաքացիական հասարակության նկատմամբ, մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարում, որի նպատակը ոչ այլ ինչ է, քան քաղաքացիների արդարացի բողոքը բռնի ուժով լռեցնելու փորձ»,- ասված է հայտարարությունում։