f

Անկախ

Ծառուկյանից կաշառք ստանալու գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրվե՞լ է. Անի Սամսոնյանը` գլխավոր դատախազին


ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, այսօր` հունիսի 16-ին, ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե արդյոք Գագիկ Ծառուկյանի ընտրակաշառք տալու հետ կապված քրեական գործով որեւէ մեկին մեղադրանք առաջադրվել է կաշառք ստանալու համար:

«ՀՀ-ում քրեականացված է ոչ միայն կաշառք տալը, այլեւ կաշառք ստանալը, դուք ուզում եք մեղադրանք առաջադրել Գագիկ Ծառուկյանին այն բանի համար, որ վերջինս կաշառք է տվել ընտրությունների ժամանակ, եղել են անձինք, որոնք տվել են ցուցմունքներ, բայց այդ կաշառքը չի տրվել անհասցե, այդ կաշառքը ստացել են մարդիկ` անուն, ազգանուններով, իրենց հասցեներով եւ հետեւաբար կաշառք ստանալն ու տալը երկկողմանի գործընթաց է, որի համար պատասխանատվության են կանչվում երկու կողմերն էլ եւ ես ուզում եմ ձեզ հարցնել՝ արդյո՞ք կաշառք ստանալու գործով որեւէ մեկին մեղադրանք է առաջադրվել»,- ասաց նա:

Գլխավոր դատախազը պատասխանեց, որ այս պահին որեւէ մեկին կաշառք ստանալու մեղադրանք առաջադրված չէ. «Բայց այո, ճիշտ եք, անպայման այս շղթայի մեջ հանցավոր արարք դրսեւորած բոլոր կողմերը կանչվելու են պատասխանատվության»:

ԼՀԿ-ական պատգամավորը եւս մեկ հարց ուղղեց, թե արդյոք կատարվել են համապատասխան քննչական գործողություններ, որպեսզի այդ մարդիկ կանչվեն պատասխանատվության, որովհետեւ 2017 թվականին ԲՀԿ-ին ընտրել է մոտ 8000 ընտրող եւ լավ կլինի, որ կաշառք ստացողներն էլ ենթակվեն քրեաիրավական պատասխանատվություն, եւ ոչ թե կենտրոնանան միայն ընտրակաշառք տվողի վրա:

Արթուր Դավթյանը վստահեցրեց, որ քրեական գործի արդյունքներով գնահատական են տրվելու բոլոր կողմերին:

Գլխավոր դատախազություն Գագիկ Ծառուկյան Արթուր Դավթյան Անի Սամսոնյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին