Տաջիկստանում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքը: Գրում է Gazeta.ru-ն։
Կայքի տվյալներով ՝ երկրաշարժի օջախի խորությունը 112 կմ է կազմել։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրի մայրաքաղաք Դուշանբեից 327 կմ դեպի արևելք:
Գրանցված ստորգետնյա ցնցումների հետևանքով ավերածությունների և տուժածների մասին տեղեկությունները բացակայում են: