f

Անկախ

«Ես  կամ, ես  գործելու  եմ». քաղցկեղի դեմ  պայքարում  ենք  լուսանկարներով


«Ես  կամ, ես  գործելու  եմ». քաղցկեղի դեմ  պայքարում  ենք  լուսանկարներով

 

 

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրը Հայաստանում բացվել է «Ես կամ, ես գործելու եմ» լուսանկարչական ցուցահանդեսը։

Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում բացվեց քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված «Ես կամ, ես գործելու եմ» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսը:

Մետրոպոլիտենի  «Երիտասարդական» կայարանում փակցված են պաստառներ, որտեղ հայտնիները և ոչ միայն տարբեր կոչերով ոգեշնչում են քաղցկեղով հիվանդ անձանց և քաջալերում այլ անձանց վաղաժամ ախտորոշել այդ հիվանդությունը:

Կայարանի պատերը զարդարված են մարդկանց լուսանկարներով, որոնց վրա ծխելու վնասի, առողջությանը հետևելու անհրաժեշտության մասին մոտիվացնող արտահայտություններ են գրված։

Միջոցառումը կայացավ ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի աջակցությամբ։

ՀՀ առողջապահության նախարարության ուռուցքաբանության գծով խորհրդատու Հայկուհի Գյոկչյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս տարի քաղցկեղի դեմ պայքարին մասնակցում են տարբեր մասնագիտություններ ունեցող անձինք:

«Քաղցկեղի դեմ պայքարին հիմնականում մասնակցում են բժիշկները, բուժաշխատողները, սակայն այս տարի որոշեցինք հասարակության առավել լայն շերտի անդամներին ներգրավել իրազեկման այս ակցիային:  

Այսօր այս նախաձեռնությանն ինտեգրվել են դիջեյներ, բլոգերներ, մետրոպոլիտենի, ԱԻՆ-ի աշխատակիցներ, ուսուցիչներ և այլք»,- ասաց Գյոկչյանը:

Մետրոպոլիտենի  «Երիտասարդական» կայարանում փակցված են պաստառներ, որտեղ հայտնիները և ոչ միայն տարբեր կոչերով ոգեշնչում են քաղցկեղով հիվանդ անձանց և քաջալերում այլ անձանց վաղաժամ ախտորոշել այդ հիվանդությունը:

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ տնօրենի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ շեշտեց, որ պաստառների հերոսները նաև մետրոպոլիտենի աշխատակիցներն են, ովքեր հասարակության լիիրավ անդամներ են:

«Նրանք քարոզում են, որ պետք է հաճախ ստուգվել, որպեսզի հիվանդության առկայության դեպքում այն վաղ ախտորոշվի և անձինք համապատասխան բուժում ստանան: Քաղցկեղը դատավճիռ չէ և այն հնարավոր է շուտ ախտորոշել և կանխարգելել»,- նշեց Ավետիսյանը:

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է: Քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրը ևս մեկ անգամ առիթ է՝ կոչ անելու մարդկանց ժամանակին դիմել բժշկի, մասնակցել սքրինինգային ծրագրերի, քանի որ վաղ հայտնաբերումը համարվում է բուժման գրավականը: 2019-2021թթ քարոզարշավի թեման է՝ «Ես կամ և ես լինելու եմ», որի նպատակն է սերմանել այն միտքը, որ անձնական գործողությունները կարող են լինել հզոր և ազդեցիկ՝ հակադրելով բացասական վերաբերմունքին:

Ցուցահանդեսը բաց կլինի առնվազն երկու շաբաթ, մետրոյի ուղևորները կարող են նախագծին ծանոթանալ սպասման 5 րոպեների ընթացքում։

2021 թվականի հունվարի 1-ից ծխելը կարգելվի ոչ միայն հասարակական սննդի կետերում, այլև թատրոններում, կինոթատրոններում, համերգասրահներում, հիվանդանոցներում, դպրոցներում և մանկապարտեզներում, ինչպես նաև դրանց շուրջ 10 մետր հեռավորության վրա գտնվող հատվածներում։ Բացի այդ, ծխախոտի տուփերի վրա կսահմանափակվի ապրանքանիշի և տարբերանշանի մակերեսը։

 

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին