f

Անկախ

ՀԿ-ների նկատմամբ անհարկի հսկողության սահմանումը բնորոշ է միմիայն ավտորիտար կառավարման պետություններին. ՀՔԱՎ


2020 թ․-ի հունվարի 10-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր դիրքորոշումը հրապարակեց՝ 2019 թվականի օգոստոսի 30-ին ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման  դրված «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ։ Օրենքի նախագծով հասարակական կազմակերպությունները պատավորվում են իրենց գործունեությունը հրապարակային դարձնել նաև ֆինանսական մասով։ Նախագիծը պարտադրում է ՀԿ-ներին Պետական եկամուտների կոմիտեին առանձին հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ղեկավարի, անդամների և կամավորների թվի, ստացած գումարների և դրանց ծախսի, իրականացված և իրականացվող ծրագրերի նպատակների և կարգավիճակի մասին:

Ընդ որում՝ օրենքի նախագիծը հիմնավորվել էր Փողերի լվացման ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի 8‑րդ հանձնարարականի պահանջներով։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը Նախագիծը որակել էր որպես հրապարակայնության քողի տակ պետության անհարկի միջամտություն՝ հասարակական կազմակերպությունների գործունեությանը, և առաջարկել ՀԿ-ների գործունեության մասին հաշվետվության պատադիր պահանջ ներկայացնել միայն հանրային միջոցներով ֆինանսավորվելու դեպքում։

Կարծես թե հասարակական կազմակերպությունների նկատմամբ ընդգծված այս անհամաչափ հսկողությունը դառնում է ԵԱՏՄ անդամ պետությունների բնութագրական գիծ։

2019 թ․ դեկտեմբերին էլ հանրային քննարկման են դրվել Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի պատգամավորի համանման բովանդակությամբ օրինագծերը՝ «Հասարակական կազմակերպությունների մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» օրենքների նախագծերը։ Դրանցով հասարակական կազմակերպությունների վրա իրավասու պետական մարմնին ֆինանսական հոսքերի մասին հաշվետվություններ ներկայացնելու լրացուցիչ պարտավորություններ են դրվում։ Իսկ պետական գրանցման և վերագրանցման դեպքում, ի տարբերություն շահույթ հետապնդող կազմակերպությունների, ՀԿ-ները պարտավորվում են ֆինանսավորման աղբյուրների, հարկային պատավորությունների, հաշվետվողականության վիճակագրության վերաբերյալ տեղեկանքներ ներկայացնել պետությանը։

Ուշագրավ է, որ այս դեպքում ևս հղում է տրվում բաց կառավարման, հրապարակայնության գաղափարին, մոռանալով, որ բաց կառավարման և հրապարակայնության պահանջը վերաբերվում է հանրային կառավարման մարմիներին: 

Ղրղզստանի քաղհասարակությունն արդեն իսկ իր անհամաձայնությունն է հայտնել ներկայացված օրինագծերին։ 2020 թ․ հունվարի 13-ին նրանք դիմել են օրինագծերի հեղինակին՝ դրանք հետ կանչելու պահանջով։

Արտասահմանից ֆինանսավորում ստացող կազմակերպությունները Ռուսաստանի Դաշնությունում էլ համարվում են «օտարերկրյա գործակալներ» դեռևս 2012 թվականից ուժի մեջ մտած օրենքով։ Համաձայն այդ օրենքի՝ նրանք պարտավոր են գրանցվել պետռեգիստրում որպես «օտարերկրյա գործակալ», պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել ֆինանսական աղբյուրների ու գործունեության նպատակների մասին: Ավելին` արդեն «օտարերկրյա գործակալ» կարգավիճակ է սահմանվել նաև ֆիզիկական անձանց վերաբերյալ, որոնք որևէ եկամուտ կամ աշխատավարձ ստանում են օտարերկրյա կազմակերպություններից: 

Ժողովրդավարական պետություններում հասարակական կազմակերպությունները  ներկայացնում են օրենսդրությամբ սահմանված բոլոր անհրաժեշտ հարկային պարտավորությունները, ներկայացնում են տարեկան հաշվետվություններ, և լրացուցիչ հաշվետվությունների ներկայացման պահանջը որևէ հիմնավորում չունի: Հարկային պարտավորությունների կամ ֆինանսական միջոցների կառավարման հետ կապված ցանկացած խնդիր, հարց կարող են ուսումնասիրվել, ստուգվել արդեն իսկ գոյություն ունեցող իրավական միջոցներով: 

Քաղաքացիական հասարակության և նրա ինստիտուտների նկատմամբ պետության կողմից տարատեսակ,  մտացածին հիմնավորումներով հսկողական գործիքների օրենսդրական սահմանումը բնորոշ է միմիայն ավտորիտար կառավարում ունեցող կամ ավտորիտար կառավարման միտումներ ունեցող պետություններին:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակ

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին