««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունները նպատակ ունեն ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ դեկան Վահրամ Դումանյանին նշանակել Երևանի պետական համալսարանի ռեկտոր:
Ըստ կառավարությանը մոտ կանգնած մեր աղբյուրների՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն է երաշխավորել Դումանյանին այդ պաշտոնին նշանակելու համար: Ըստ մեր աղբյուրների՝ Հարությունյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը մեծ ցանկություն ունի, որ հենց Դումանյանը ռեկտոր դառնա:
«Ժողովուրդ» օրաթերթն արդեն գրել էր, որ կրթության համակարգի մասով նախարար Հարությունյանի հաշվետվությունը ՀՀ վարչապետը խայտառակություն է որակել՝ համարելով, որ որևէ ռազմավարական, կրթական փոփոխություն նախարարությանը չի հաջողվել իրականացնել: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Վահրամ Դումանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք ինքը նախարարի հետ հանդիպում է ունեցել ու առաջարկ ստացել ԵՊՀ ռեկտորի պաշտոնին առաջադրվելու համար: Դումանյանն ասաց, որ որևէ տեղեկություն չունի. «Նախարարին չեմ տեսել, չեմ խոսել, տեղեկություն չունեմ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: