Աննա Հակոբյանը մասնակցել է. «Կին քաղաքական առաջնորդներն ընդդեմ պոպուլիզմի» համաժողովի։
Հավատացի՞ք։ Բայց կատակ եմ անում։ Համաժողովի անունը մի քիչ այլ էր, թեպետ ըստ էության տարբերություն համարյա չկա. նա մասնակցել է «Կին քաղաքական առաջնորդները՝ որպես թեստավորման ջատագովներ. թեստավորելը կհաղքի կովիդը» («Female political leaders as champions for testing: Test to Exit COVID-19») համաժողովին։
Սա անթաքույց ցինիզմի այնպիսի գոհար է, ինչպես, եթե Նիկոլն ընդդեմ պոպուլիզմի միջազգային կոնֆերանսի մասնակցեր։
Չեմ զարմանա, եթե Աննան ու Նիկոլը վաղվանից սկսեն մեղադրել ժողովրդին, որ բավարար քանակով չեն թեստավորվում։
Հ.Գ. Ու նաև անհասկանալի էր, թե Աննա Հակոբյանն այդ երբանից է «քաղաքական առաջնորդ», բայց դա մի կողմ։