f

Անկախ

Տնտեսության գահավիժումը շարունակվում է՝ -12,8 %. Անդրանիկ Թևանյան


Պաշտոնապես հրապարակվել են Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները 2020–ի հունվար–մայիսի համար։ Այս տարվա մայիսի Տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)–ը 2019–ի մայիսի համեմատ 12,8 տոկոսով պակաս է։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Քաղաքագետ Անդրանիկ Թեւանյանը:

Նա գրում է. «Այս տարվա առաջին 5 ամսվա  ՏԱՑ–ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 3,9 տոկոսով։

Շինարարության առումով 2020–ի առաջին հինգ ամիսները 2019–ի համեմատ վատն են 23,4 տոկոսի չափով։ Առևտրի շրջանառությունը ևս կրճատվել է՝ 10,8 %:

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի), որը փաշինյանական կառավարության լոկոմոտիվն էր անցած տարի, կրճատվել է 4,2 տոկոսով։ Ըստ ամենայնի՝ ֆուտբոլային հանդիպումների և մարզական մյուս միջոցառումների դադարեցումն է ազդել մեր «ծառայությունների» վրա, քանզի խաղադրույքներ ընդունող հեղափոխական գրասենյակների գործերը կորոնավիրուսի պատճառով մի փոքր վատացել են։

Արտաքին առևտրաշրջանառությունը կրճատվել է 11,2 տոկոսով, արտահանումը՝ 8,1 տոկոսով, ներմուծումը՝ 12,8 տոկոսով։

Էն ո՞վ էր ասում, թե բա համաճարակը նաև հնարավորություն է։ Էն ո՞վ էր երազում, որ կորոնավիրուսը փլուզի մեր տնտեսությունը, ստանանք մեծ շինհրապարակ ու տնտեսական հեղափոխություն անենք։

Հրե՛ն, Փաշինյանի երազանքն իրականանում է, տնտեսությունը փլուզվում է, բայց միայն «թավշյա» տղաների ու աղջիկների կյանքի որակն է հեղափոխականորեն փոխվում։ Կորոնավիրուսն էլ եթե հնարավորություն է ստեղծել, ապա միայն իշխանության ուզուրպացիա իրականացնելու, ՀՀ քաղաքացիների իրավունքները սահմանափակելու և սահմանադրական կարգի տապալում իրականացնելու համար»։

Անդրանիկ Թևանյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին