Բրազիլիայում մեկ օրում COVID-19 կորոնավիրուսային վարակի 42,725 նոր դեպք է հայտնաբերվել։ Այդ մասին հայտնել է երկրի Առողջապահության նախարարությունը: Գրում է Gazeta.ru-ն։
Հրապարակված տվյալների համաձայն ՝ երկրում գրանցվել է COVID-19- ի 1,188,631 դեպք:
Մեկ օրվա ընթացքում հիվանդության հետևանքով 1,185 մարդ է մահացել։
Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով մահացու ելքերի ընդհանուր թիվն աճել է՝ հասնելով 53.830-ի:
Ավելի վաղ Բրազիլիայի դաշնային դատարանը նախագահ Ժաիր Բոլսոնարուին պարտավորեցրել էր հասարակական վայրերում դիմակ կրել:
Ներկայումս աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 9 միլիոնը։