f

Անկախ

Թերթում ենք պատմության Էջերը․  Գրիգորները Սանահինից


Սանահինի վանահայր Գրիգոր Տուտեորդիի օժանդակությամբ 1181թ.-ին կառուցվել է Սանահինի եկեղեցական համալիրի Ամենափրկիչի ժամատունը: Ինչպես շատերի դեպքում նրա ծննդյան թիվն էլ հայտնի չէ: Մահացել է մոտ 1204թ.-ին  Սանահինում: Տարբեր աղբյուրներում հիշատակված է «մեծապատիվ վարդապետ», «այր երևելի»: Նա պաշտպանել է ազգային եկեղեցու ինքնությունը, հակադրվել հայկական և բյուզանդական եկեղեցիների միավորմանը կողմնակից հոգևորականներին:
Սանահինի եկեղեցու բակում 1220-21թթ թաղվել է մեկ ուրիշ Գրիգոր` Գրիգոր որդի Աբասա(ծննդյան թիվը հայտնի չէ): Մատենագետ կրոնական այս գործիչը 1214-ից եղել է Սանահինի վանքի առաջնորդը: Նա հայտնի է «Գիրք պատճառաց» աշխատությամբ, որը ունի 3 բաժին՝ 196 ծավալուն հոդվածներով: Գրքում հետազոտվող ստեղծագործությունները դասակարգված են 3 բաժիններով․ Ա․ Հին կտակարանի գրքեր, Բ. Եկեղեցական մատենագիրների գործեր և «արտաքին» կոչվող գրքեր, Գ. Նոր կտակարանի գրքեր: Ա. և Գ. բաժինների հոդվածները պատրաստելիս հեղինակը օգհտվել է անցյալի մատենագիրների աշխատություններից, իսկ Բ. բաժնի նյութերը քաղել է իր ժամանակակիցների (Վարդան Հաղպատեցի, Դավիթ Քոբայրեցի, Մխիթար Գոշ և ուրիշներ) գործերից: Գրիգոր որդի Աբասան մատենախոսել է Փիրոն Եղբայրեցու, Գրիգոր Նազիանզացու, Բարսեղ Կեսարացու, Դավիթ Անհաղթի աստվածաբանական և իմաստասիրական երկերը, Դիոնիսոս Արիոպագացու «Ինքնակենսագրությունը»:
«Գիրք պատճառաց»-ը հանրագումարային աշխատությունը նոր մակարդակի է բարձրացրել մատենագիտությունը: Կարծում եմ այն այսօր էլ կարող է պատմության էջերից հեռացնել անդարձ մոռացումի փոշին:
     Հ.Գ Ինձ համար հասու աղբյուրները հնարավորություն չտվեցին տեղեկություններ ունենալ 11-րդ դարի մատենագիր, տոմարագետ Անանիա Սանահնեցու և 12-13-րդ դարերի մատենագիր Դավիթ Քոբայրեցու մասին:  Գուցե կօգնեն մեր ընթերցողները` առանձնապես պատմաբանները, հոգևոր այրերը:

                    Վաղարշակ Ղորխմազյան


 

Սանահին «Գիրք պատճառաց»  Գրիգորները Սանահինից Վաղարշակ Ղորխմազյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին