Թուրքիայում մեկ օրում 1396 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Այդ մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան: Գրում է Gazeta.ru-ն։
Նշվում է, որ ընդհանուր առմամբ վարակվել է 194 հազար մարդ, բուժվել է 167 հազար մարդ, մահացել է ավելի քան հինգ հազար քաղաքացի:
Չինաստանի իշխանությունները 2019թ․ դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսն է դարձել, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: