f

Անկախ

Եթե ձեզ համար սա է օրհասական պահ, ապա դուք անմարդկային էակներ եք. Արփինե Հովհաննիսյան


Իշխանական տղաներն ու աղջիկները 2 տարվա մեջ այդպես էլ չհասկացան, որ իշխանության յուրացումն ու սահմանադրական կարգի տապալումը ֆեյսբուքյան ստատուսով կամ հարցազրույցով չի, որ անում կամ չեն անում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, գրել է. «Գիտեք ի՞նչումն է իրավիճակի ողջ պերճանքն ու թշվառությունը. Իշխանական տղաներն ու աղջիկները 2 տարվա մեջ այդպես էլ չհասկացան...

Չհասկացան, որ իշխանության յուրացումն ու սահմանադրական կարգի տապալումը ֆեյսբուքյան ստատուսով կամ հարցազրույցով չի, որ անում կամ չեն անում,

Չհասկացան, որ իրավունքն ու իրավաբանությունը սուրճի բաժակ նայել չի, երկնքում աստղերը հաշվել չի, տգիտության սպարտակիադա չի՝ թե ով ավելի այլասերված միտք կասի,

Չհասկացան, որ երբ ասում ենք՝ կարգ եք խախտում, օրենք եք խախտում, քրեական օրենսգրքով արգելված արարք եք անում պարտադիր չի, որ էդտեղ միայն քաղաքականություն տեսնեք ու էնտուզիազմով շարունակեք հիմարությունը, գոնե երբեմն կարելի է ականջալուր լինել...

Երբ ասում էի, որ դատավորների լիազորությունները չեն դադարել, «ՍԴ մասին» օրենքում փոփոխություն արեք, քմծիծաղ էիք տալիս ու նայում ձեր թիմի թույլ իրավաբանական հատվածին ու տեսնելով նրանց ինքնագոհ ժպիտը՝ մտածում՝ սխալ ենք ասում։

Իսկ հիմա՝ սխալների ուղղում եք անում ու էլի ինքնագոհ դեմքով՝ կարծես չէիք կարող լսել ու օրինակ Նիկոլին հուշել, որ կեսգիշերն անց նույն սխալ միտքը իր էջին չգրի։ Մինչեւ վերջ խայտառակվելն այլեւս անհրաժեշտ է։

Հիմա էլ ՝ երբ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել, մեկը մյուսի հետեւից ստատուսներ եք գրում՝ թե բա 2008-ին, որ սահմանադրական կարգ էր տապալվում էդ ժամանակ ուր էիք։

Նախ՝ տղաներ եւ աղջիկներ, այդ մասով քրական գործ կա ու դուք խնայեք ձեր եռանդը։ 2 տարի է՝ ձեր ու ձեր իրավապահ համակարգի ամբողջ էներգիան ծախսում եք ու չեք կարողանում, ապացուցել, որ սահմանադրական կարգի տապալում եղել է։

Երկրորդ՝ երբ ձեր դեմ այս դրվագով քրեական գործ կհարուցվի ու ձեզ որպես մեղադրյալ կհարցաքննեն՝ սահմանադրությամբ չնախատեսված եղանակով սահմանադրական դատարանի լիազորությունը յուրացնելու մասով, այդ ժամանակ խնդրեք ու ձեր ցուցմունքը տվեք.... ստատուս գրելով...

Հ.Գ. Այս անգամ քվեարկությունը ոչ միայն հակաիրավական է, այլեւ հակաբարոյական՝ կորոնավիրուսով հիվանդ պատգամավորներ կան ու մյուսները պիտի մեկուսացված լինեին։ Չշաղակրատեք ու անկապ բաներ ասեք։ Ու եթե քվորումի համար բերեք՝ նշանակում է՝ դուք ոչ միայն խախտում եք ձեր իսկ սահմանած կանոնները, այլեւ իրավական ու բարոյական հիմք եք ստեղծում, որ ՈՉ ՄԵԿԸ չենթարկվի ձեզ։ Եթե ձեզ համար սա է օրհասական պահ, ապա դուք անմարդկային էակներ եք, ում համար հակաիրավական կապրիզը ավելին արժե քան մարդկային կյանքը»:

Արփինե Հովհաննիսյան ՖԲ Գրառում

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին