f

Անկախ

Խոսրով Հարությունյանն՝ ընդդեմ Արման Բաբաջանյանի․հայոց լեզվի մաստեր կլաս հայցվորի կողմից


Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը դիմել է դատարան՝ պահանջելով պարտավորեցնել պատգամավոր Արման Բաբաջանյանին հերքել իր պատիվը, արժանապատվությունն ու գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև 2 միլիոն դրամ վճարել՝ որպես պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի փոխհատուցում:

Ամեն ինչ սկսվել էր 2019 թ․ ապրիլի 18-ի լիագումար նիստում Արման Բաբաջանյանի ելույթից, երբ վերջինս, հարց ուղղելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին, ասել էր․

«Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար, և ակնհայտ է, որ այդ ոլորտներում  բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր  կառուցելու, ու շարունակում են մնալ այդ մարդկանց  սեփականության տակ, որևէ ձևով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնվել հանձնաժողովի որոշումների ընթացքում»:

Խոսրով Հարությունյանը մինչ դատական նիստը սկսվելը Անկախ-ի հետ զրույցում ասաց, որ իրենց հայցի հիմքում ընկած փաստն ակնհայտ է, մնում է միայն դատարանով այն վավերացնել։

«Այո, պատգամավորն իմ հասցեին զրպարտություն է տարածել, հերյուրանք, այնպիսի սուտ, որն անդրադառնում է և՛ իմ համբավին, և՛ իմ արժանապատվությանը։ Բնական է, որ ես այս ամենում տեսնում եմ նաև քաղաքական գործելաոճ, նպատակը քաղաքական է։ Եթե վերլուծեք այն արտահայտությունները, որ նա արել է, ապա ակնհայտ է, որ նա թիրախավորել է նախկին պաշտոնյաներին ու գեներալներին։ Սա պատահական չի։ Առհասարակ գործող իշխանությունների գլխավոր թեզն է վարկաբեկել թե՛ նախկին պաշտոնյաներին և թե՛ գեներալիտետը՝ կամաց-կամաց հանրային գիտակցության մեջ դաջելով, որ այն ամենն, ինչ կապված է նախկին պաշտոնյաների, գեներալիտետի հետ, հանցագործություն է։ Դրա համար սա ինձ համար սկզբունքային հարց է նաև այդ կոնտեքստում»։

Անդրադառնալով պատասխանող կողմի՝ նախկինում արված այն պնդմանը, թե Բաբաջանյանի խոսքը կոնտեքստից կտրված է ներկայացվում, և որ նա ուղիղ չի մեղադրել Խոսրով Հարությունյանին, վերջինս ասաց․ «Այդ դեպքում մենք էլ իրենց հարց ենք տալիս՝ ի՞նչ կոնտեքստում է իմ անունը հնչել։ Իրենք ուղղակի մանիպուլյացիա են անում և մասնագիտական առումով՝ շատ ցածր մակարդակի, բայց դա իրենց չի ազատի պատասխանատվությունից։ Ես ակնկալում եմ, որ դատարանը կլինի օբյեկտիվ և արդար որոշում կկայացնի»։

Դատական նիստի ժամանակ Խոսրով Հարությունյանի պաշտպան Կարինե Բաղդասարյանը դատարանին ներկայացրեց այն հիմքերը, որոնք վկայում են Բաբաջանյանի կողմից բացահայտ զրպարտանք կատարելու փաստը՝ հավելելով, որ պատասխանող կողմը նախ պետք է ապացուցի, որ առհասարակ Հարությունյանն ունի կամ ունեցել է ՀԷԿ և կատարել է թալան կամ օրինախախտում։ Փաստաբանի խոսքով՝ Բաբաջանյանի հրապարակային արտահայտությունները անձի նկատմամբ հանցանքի կատարման մեղադրանք են, մինչդեռ պաշտպանական կողմը բառախաղի է վերածում իրողությունը՝ փորձելով զերծ մնալ չկշռադատված արտահայտությունների համար օրենքով սահմանված պատասխանատվությունից։

Բանն այն է, որ Բաբաջանյանի ներկայացուցիչը ինչպես այսօրվա նիստին, այնպես էլ դատական մյուս նիստերին, չընդունեց մեղադրանքը։ Նա պնդում էր, թե հայցվոր կողմը չի կարող ապացուցել, որ Բաբաջանյանի հայտարարությունն ուղղված է եղել Խոսրով Հարությունյանին, քանի որ այդ հայտարարության մեջ հնչած՝ թալանին ու իրավախախտումներին վերաբերող հատվածն ընդհանրական բնույթ է ունեցել, և այն պետք է դիտարկել իբրև գնահատողական դատողություններ, իսկ Խոսրով Հարությունյանի անունը հնչել է հետո, հետևաբար առաջին մտքի հետ կապ չունի։

Հարությունյանի պաշտպանը հակադարձեց․ «Դուք պնդում եք, որ Արման Բաբաջանյանը որևէ միտում չի ունեցել զրպարտելու Խոսրով Հարությունյանին, արատավորել նրա պատիվն ու արժանապատվությունը։ Սակայն դեռևս 2019 թ․ ապրիլի 19-ին՝ ԱԺ լիագումար նիստից անմիջապես հետո, իմ վստահորդը դիմել է ինչպես Բաբաջանյանին, այնպես էլ «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագահին ու ԱԺ նախագահին՝ առաջարկելով, որպեսզի Բաբաջանյանը հերքի իր հասցեին հնչեցրած արտահայտությունները։ Բաբաջանյանի կողմից որևէ գործողություն չի կատարվել»։

Հարությունյանի փաստաբանը նաև նկատեց, որ մի շարք դատական գործերից պարզ է դառնում, որ Արման Բաբաջանյանը միայն սույն գործի շրջանակներում չէ, որ պատասխանող է հանդես գալիս զրպարտության պահանջներով, ինչը թույլ է տալիս կարծիք կազմել, որ Բաբաջանյանի համար զրպարտելը գործելաոճ է։

Երբ Բաբաջանյանի ներկայացուցչը շարունակեց պնդել, թե հայցի հիմքում ընկած փաստերը և իրականում արտահայտած բովանդակությունը որևէ աղերս իրար հետ չունեն, հետևաբար հայցը հիմազուրկ է, Խոսրով Հարությունյանն ասաց․

«Ձեր մարտավարությունը հետևյալն է՝ ամեն կերպ փորձում եք փաստել, որ Ձեր վստահորդը տվել է գնահատողական մեկնաբանություններ, որպեսզի խուսափեք ապացույցի բաշխման Ձեր պատասխանատվությունից։ Դուք դրսևորում եք հայոց լեզվի իմացության «նախանձելի» ունակություններ։ Ստիպված եմ կրկնել Բաբաջանյանի հայտարարությունը»։

Այնուհետև Խոսրով Հարությունյանը Բաբաջանյանի հայտարարությունը ենթարկեց լեզվաշարահյուսական փայլուն վերլուծության և ակնհայտ դարձրեց, որ այն, ինչ ասել է Բաբաջանյանը, ուղղված է նաև իրեն և զրպարտանք է իր հասցեին։

Ի վերջո, հասկանալով, որ պատասխանող կողմն ամեն կերպ փորձում է այլ լույսի ներքո ներկայացնել Բաբաջանյանի հայտարարությունը, Խոսրով Հարությունյանի պաշտպանը միջնորդություն ներկայացրեց դատարանին, որպեսզի դատական նիստին ներկայացվի Բաբաջանյանի հայտարարության տեսանյութը։  

Դատավորը բավարարեց միջնորդությունը, և նիստին ներկայացվեց տեսանյութը, որից հետո Հարությունյանի փաստաբանը դատարանի ուշադրությունը հրավիրեց նաև Բաբաջանյանի հայտարարության տոնայնության վրա, որում առավել քան ակնհայտ է, որ նրա խոսքի թիրախում Հարությունյանն է։

Ավաղ, Բաբաջանյանի փաստաբանն այս դեպքում էլ մնաց իր կարծիքին, թե իր վստահորդը հայտնել է ընդհանրական վերաբերմունք և նրա քննադատութան թիրախն ամենևին էլ Խոսրով Հարությունյանը չի եղել։

Շուրջ 3 ժամ տևած դատական նիստն ընդհատվեց, որոշվեց այն շարունակել հուլիսի 7-ին՝ ապացուցողական բեռով։

Խոսրով Հարությունյան Արման Բաբաջանյան Դատական նիստ զրպարտություն

Ինչ է լինելու Տավուշի հատվածում սահմանային փոփոխությունների հեռանկարում. Ներկայացնում է Արման Թաթոյանը
Քաղաքացիները փակել են Երևան-Էջմիածին ճանապարհը
Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի ռեժիմի նախագիծն է. Անն Լոուրենս Պետել
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ
Ղազախական կողմի առաջարկով ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնենք. ԱԳՆ խոսնակ
Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Հայրենական պատերազմի հաղթանակի 40-ամյակին նվիրված զբոսայգին բարեկարգվել է
Ինչպես օտարերկրացիները պետք է մուտք գործեն «Ֆիզանձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ». ՊԵԿ
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Ավելին
Ավելին