Համաձայն Նիկոլ Փաշինյանի «Ֆրանսերեն-հայերեն» նոր բառարանի այսուհետ ֆրանսերենով «Պրն. վարչապետը» կարելի է հայերենով «Պրն. վարչապետ, թանկագին Նիկոլ» թարգմանել:
Նամակի երկու տարբերակները տեղադրված են ՀՀ վարչապետի կայքում, իհարկե առանց թվականի:
ՀՀ վարչապետին ուղղված Ֆրանսիայի նախագահի նամակի հայերեն և ֆրանսերեն տարբերակներում թարգմանության տարբերության մասին իմ նախկին գրառումից հետո միայն նկատեցի, որ Ֆրանսիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում տեղադրված է նամակների բնագիրը, որտեղ ֆրանսերեն նամակի տպագիր օրինակի վրա ձեռագրով հավելում է կատարված «թանկագին Նիկոլ»:
Ցավոք սրտի ՀՀ վարչապետի աշխատակազմի թերացման պատճառով չի տեղադրվել նամակի ամբողջությունը, որտեղ մատնանշում կա ձեռագրով հավելման մասին:
Տեղադրում եմ նամակի ֆրանսերեն տարբերակը: