ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կարծիք է հայտնել, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին, որը նախօրեին պատռել էր նախագահ Դոնալդ Թրամփի ելույթի տեքստը, անպատշաճ վարքագիծ է դրսևորել և խայտառակել արարողությունը: Համապատասխան հայտարարությամբ Փենսը հանդես է եկել Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru-ն:
Փենսը նշել է, որ միշտ պետք է պահպանել ինքնատիրապետումը և քաղաքավարի լինել: Իսկ Փելոսիի արարքը այլ բան է հուշում: Փենսը կարծում է, որ նա խայտառակել է Կոնգրեսում տեղի ունեցած արարողությունը:
«Դա Կոնգրեսի երկու պալատների համատեղ ժողովի արժանապատվության նվաստացումն էր, և այն հենց այդպես էլ կմնա հիշողության մեջ», - եզրափակել է նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 4-ին Թրամփը հանդես եկավ «Երկրի իրավիճակի մասին» ամենամյա ուղերձով: