f

Անկախ

2018 թվականից սկսած բժշկական կենտրոնում կան «մերոնքականներ» և «ձերոնքականներ» կամ ինչպես ընդունված է ասել՝ «սևեր» և «սպիտակներ»


Տեղեկացնում եմ բոլորիդ, որ ծանուցվել եմ, որ սույն թվականի փետրվարի 18-ից այլևս չպետք է աշխատեմ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, քանի որ որոշում է կայացվել լուծարել իմ զբաղեցրած հաստիքը։ Թե ով է որոշել, ինչու, ինչ տրամաբանությամբ, թերևս որպես բժիշկ ինձ համար մնաց անհասկանալի ու անընդունելի։

Անհասկանալի է ու անընդունելի, քանի որ կյանքիս ուղիղ կեսը՝ 20 տարուց ավել, աշխատում եմ որպես բժիշկ, որից 10 տարին՝ բաժանմունքի ղեկավար և բացի մարդկանց բժշկելու իմ առաքելությունից ու կոչումից այլ խաղեր չեմ հասկացել ու չեմ ընդունել։
Հպարտությամբ ու արժանապատիվ 10 տարի ղեկավարել եմ Հայաստանի Հանրապետության պետական ամենամեծ բազմապրոֆիլ բժշկական կենտրոնի Ռադիոլոգիայի բաժանմունքը, հանդիսանալով բաժանմունքի միակ մասնագետը՝ ով ունի գիտական աստիճան։
Եվ այսօր, որոշ մարդիկ որոշեցին, որ իմ զբաղեցրած հաստիքը, ռադիոլոգիայի բաժանմունքի ղեկավարի, ավելորդ է և պետք է կրճատվի։ Ծանուցումը երբ ստացա, ակամայից հիշեցի 2018 թվականը և մեր բժշկական կենտրոնում ծավալվող իրադարձությունները։
2018 թվականից սկսած բժշկական կենտրոնում կան «մերոնքականներ» և «ձերոնքականներ» կամ ինչպես ընդունված է ասել՝ «սևեր» և «սպիտակներ»:

Փաստացի, ես ընդգրկվեցի «սևերի» ցանկում և 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նորաստեղծ տնօրենների խորհուրդը որոշում կայացրեց իմ հաստիքը լուծարելու մասին, որի մասին ես տեղեկացա 2019 թվականի դեկտեմբերի 18-ին:
 

Չեմ կարող ասել, որ որոշումը ինձ համար անսպասելի էր, քանի որ նոր ղեկավարության հետ համատեղ աշխատանքի ընթացքում, ինձ բազում անգամ «հիշեցրել» են նախորդ տնօրենին պաշտպանելու փաստը (ինչի համար չեմ զղջում և կարծում եմ, որ ցանկացած բուժաշխատողի ոլորտային ներդրումը պետք է լինի գնահատված, ուստի նման երևույթի ականատես լինելուն պես պատրաստ եմ նույն քայլին), ինչպես նաև բազում անգամ «առաջարկել» են գործարք՝ իմ կրտսեր եղբոր «լռության» արժեքով պահպանել իմ աշխատատեղը: Չնայած այն փաստին, որ ժողովրդավար երկրում, իշխանության եկած ուժը՝ իշխանության պատասխանատվությունը ստանձնելու պահից հանդիսանում է ԲՈԼՈՐԻ (անկախ քաղաքական հայացքներից) կառավարությունը, ես, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, իմ առօրյայում դա չեմ զգացել:
Եվ վերջում ամենակարևորի մասին, 20 տարի պատվով ու հպարտությամբ կրել եմ սպիտակ խալաթ,դա իմ կոչումն է և առաքելությունը, ասեմ ավելին մնալու եմ իմ կոչմանը հավատարիմ և շարունակելու եմ իմ աշխատանքը՝արժանապատիվ ու հպարտ։

Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր մասնագիտական գործունեությամբ, ուստի երկրում տեղի ունեցող ցանկացած փոփոխության արդյունավետությունը, մարդը պետք է զգա իր սեփական աշխատանքային միջավայրում:

Այս գրառումը կատարեցի, որպեսզի տեղեկացնեմ Ձեզ, որ փոխում եմ իմ աշխատավայրը և հավելյալ կհայտնեմ բոլորիդ իմ նոր աշխատատեղի վերաբերյալ:

Արման Վ․Գրիգորյան ՖԲ Գրառում

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին