f

Անկախ

Աղաջանյանը սպառնու՞մ է Ավինյանին․ իշխանության ներսում կրքերը թեժ են. Politik.am


Politik. am-ը գրում է.

Իշխանական թիմում լարվածության նոր օջախ է առաջացել։ Այս անգամ սրվել են վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հարաբերությունները։ Պատճառը օրերս համացանցում հայտնված մի տեսանյութ է եղել։ 

Հիշեցնենք, որ օրերս համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, ըստ որի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի ներկայությամբ, իրեն պատկանող ակումբում` իր իսկ հովանավորությամբ, մասսայականորեն ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում այցելուներին։ 

Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Աղաջանյանը կասկածում է, որ իր դեմ իրականացվող այս արշավի հետևում կանգնած է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Ըստ մեր աղբյուրի, Ավինյանի և Աղաջանյանի հարաբերությունները վաղուց լավ չեն։

Տեսանյութի վերջին հատվածում երևում են Աղաջանյանի ծառայողական մեքենաները։ Տեսանյութի հեղինակները տեղեկացնում են, որ պետական ապարատի ծառայողական մեքենաները կրճատած Աղաջանյանը երկու շքեղ ծառայողական մեքենա է օգտագործում։ Ըստ մեր աղբյուրի, հենց այս հատվածն է կասկած առաջացրել Աղաջանյանի մոտ, որը այս ամենի հետևում կարող է կանգնած լինել Ավինյանը, քանի որ ծառայողական մեքենաների մասով իրենք վեճ են ունեցել։ 

Աղաջանյանը, ըստ էության ծանր է տարել այս պատմությունը։ Նա անգամ ստիպված է եղել երկարաշունչ գրառմամբ բացատրել տեղի ունեցածը, իսկ վերջում անուղղակի կերպով սպառնում է Տիգրան Ավինյանին, ով` իր համոզմամբ այս պատմության հեղինակն է․ «Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած եւ հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում եւ չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Զավեշտալին այն է, որ հաճախ իրենք լինելով «պորճիզմի» մարմնացու, փորձում են ինձ բնութագրել, որպես իրենց չիրականացված երազանքների արդյունք։ Ուղղակի հիշեցնեմ, որ այդ արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի եւ արժանապատվության հասկացությունները։ Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի տեղեկատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն։ Վստահաբար ճգնաժամը կհաղթահարվի։ Իսկ թե դրանից հետո ով որտեղ կհայտնվի՝ ժամանակը ցույց կտա»,-գրել է Աղաջանյանը։ 

Նախ նկատենք, որ Աղաջանյանը հստակ ընդգծում է, որ արշավն իր դեմ է։ Չի ակնարկում, որ այն վարչապետ Փաշինյանի դեմ է ու իր միջոցով փորձում են հարվածել իշխանություններին։ Եվ հետո նա «մատ է թափ տալիս» և առաջարկում սպասել համավարակի ավարտին, որպեսզի պարզ դառնա թե «ով որտեղ կհայտնվի»։ Պարզ է, որ այս խոսքը չի կարող վերաբերվել ընդդիմադիրներին, որոնց անընդհատ մեղադրում են իշխանությունները իրենց դեմ տեղեկատվական արշավներ իրականացնելու մեջ։ Համավարակի ավարտից հետո դժվար թե ընդդիմադիրները փոխեն իրենց կարգավիճակը, իսկ ահա իշխանության ներակյացուցիչների դեպքում, ովքեր նաև պատասխանատու են համավարակի դեմ պայքարի համար ամեն բան հասկանալի է։ Նրանց դեպքում կարող է կարգավիճակի փոփոխություն լինել, իսկ եթե հետևենք մամուլի հրապարակումներին, ապա կարգավիճակ փոխողների առաջին շարքում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ումից փորձում է ազատվել վարչապետ Փաշինյանը։

Տիգրան Ավինյան Էդուարդ Աղաջանյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին