Բրազիլիայում կորոնավիրուսի պանդեմիայի զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը։ Մեկ օրում երկրում կորոնավիրուսից 620 հիվանդ է մահացել: Այդ մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարության տվյալներին։ Գրում է Gazeta.ru-ն։
Կորոնավիրուսի հետևանքով մահացու ելքերի թիվը, վերջին տվյալների համաձայն, երկրում 65 487 է կազմում, ընդհանուր առմամբ Բրազիլիայում հայտնաբերվել է 1,623,284 դեպք:
Բացի այդ, երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ 927 292 բրազիլացիներ հաջողությամբ ապաքինվել են COVID-19- ից:
Ներկայումս Բրազիլիան Միացյալ Նահանգներից հետո աշխարհում վարակվածների և մահացածների թվով երկրորդ տեղն է զբաղեցնում։