f

Անկախ

Արսեն Նիկողոսյանին սպառնալիքներ հնչեցնելու համար քրգործ չի հարուցվել, թեեւ սպառնացողի ինքնությունը հայտնի է. Pastinfo


Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու փաստի առթիվ ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արսեն Նիկողոսյանի, մասնակի բեկանել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը եւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ ՀՀ դրամի չափով։

Դատական ակտի հրապարակումից հետո դատավոր Արսեն Նիկողոսյանի նկատմամբ սկսվել են ճնշումներ։ Մասնավորապես սոցիալական ցանցերում որոշ օգտատերերի կողմից արշավ է սկսվել նրա դեմ՝ հնչեցնելով վիրավորական եւ սպառնալից արտահայտություններ։

Նրա նկատմամբ հակաքարոզչությանը միացել էր նաեւ Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։

Դատավորը ԲԴԽ նախագահին դիմում էր հասցեագրել՝ նշելով, որ իր եւ իր ընտանիքի անդամների հասցեին սկսել են տարածել վիրավորանք եւ սպառնալիքներ պարունակող գրառումներ, ինչի կապակցությամբ ԲԴԽ-ն նախ հանդիպեց դատավորի հետ, ապա հայտարարեց, որ դիմել է ոստիկանություն՝ սահմանված կարգով համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու։ Այժմ ոստիկանությունն ապահովում է նրա անվտանգությունը։

Դեռեւս հուլիսի 1-ին պաշտոնապես ոստիկանությունը տեղեկացրեց, որ սպառնալիքներ հնչեցրած անձի ինքնությունը պարզվել է, սակայն քրեական գործ առ այս պահը չի հարուցվել։

Հատկանշական է, որ դատավոր Արսեն Նիկողոսյանը այն գիտնական իրավաբաններից է, որը մեծ հարգանք ու վարկանիշ ունի փաստաբանների շրջանում, մասնագիտական համայնքում, իսկ նրա նախագահությամբ դատական նիստերը կարելի է համարել օրինակելի։

Նշենք, որ դատավոր Արսեն Նիկողոսյանի վարկանիշը հուլիսի 1-ի դրությամբ 66 միավոր է։

Արսեն Նիկողոսյան

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին