Աշխարհում նոր տիպի կորնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 12 միլիոնը։ Այդ մասին վկայում են Worldometers ռեսուրսի տվյալները։ Գրում է Gazeta.ru-ն։ Ընդհանուր առմամբ, վարակվածների թիվը 12010593 է կազմում։ Հիվանդությունը հաղթահարել է 6951695 մարդ։ Կորոնավիրուսի զոհ 548057 մարդ է դարձել։
2019 թ․ դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ հանդիսանում է նոր տեսակի SARS-CoV-2 կորոնավիրուսը, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսի պանդեմիայի բռնկման մասին: