f

Անկախ

ՆԱԽԿԻՆ ՆԵՐԿԱՆ


Նիկոլն էս ինչու՞ այսպես արագ վերցրեց «նախկինների» գործիքները՝ սուպերվարչապետությունը, անսխալականությունն ու ինքնագոհությունը, ոստիկանության միջոցով իր որոշումները պարտադրելու ու իշխանությունը պահելու անհեռատես գործելակերպը։ Մենք պետք է հասկանանք, թե ինչու՞ ժողովուրդը 2018-ի ապրիլ-մայիսին փողոց դուրս եկավ՝ անցյալը մերժելու, և արդյո՞ք Նիկոլի ներկան շատ տարբեր է անցյալից։ Անշուշտ, նախկինում շատ մերժելի երևույթներ կային, անհերքելի է նաև այն, որ «չկա վերադարձ անցյալին» այն պարզ պատճառով, որ դա ուղղակի անհնար է։ Բայց մենք պետք է հասկանանք, արդյո՞ք մենք անցյալի արատավոր երևույթները մերժելով այս «երանելի» ներկան էինք ուզում։

1. «Նախկին ռեժիմին» ներկայացվող հիմնական մեղադրանքը «թալանն ու կոռուպցիան» էր։ Նախ ուզում եմ հասկանալ, թե նախկինում հնչող այս մեղադրանքներն արդյո՞ք հիմնավորվել, ապացուցվել և դատական վճիռները կայացվել են «ներկաների» օրոք։ Արդյո՞ք 20 տարի Նիկոլի ու լտպ-ական ու սորոսական իր շրջապատի կողմից տարածվող Ռոբերտ Քոչարյանի 4 միլիարդ դոլարի, Սաշիկ Սարգսյանի 50/50-ի ու արագաչափերի, «քրեածին օլիգարխիկ համակարգի» տնտեսական մենաշնորհների ու չվճարված հարկերի, ավելի քան 40% ստվերային տնտեսության մասին տարածվող ու մեր հասարակության մի մասի ուղեղներում որպես անհերքելի ճշմարտություններ դաճված կարծրատիպերն իրենց հաստատումները ստացան։ Քանի՞ աղմկոտ հաղորդագրություն, քանի սարսափազդու հեռուստառեպորտաժ, ոլորված թևերով, ասֆալտին տապալված ու ձեռնաշղթաներով բերման ենթարկված հայտնի անուններով մարդկանց դատապարտման մասին ուժի մեջ մտած դատական որոշումներ կան այսօր։

2. «Նախկինները» մեղադրվում էին պաշտոնական դիրքը իրենց ու իրենց մտերիմներին ծառայեցնելու մեջ։ Այսօր արդեն հրապարակված են հստակ թվերը, թե ներկաները «թաթերը բյուջեն մտցրած», ապօրինի որոշման համաձայն ինչ ծավալի թալան են իրականացնում՝ պարգևավճարների ու հավելավճարների անվան տակ։ Հրապարակվել են տեղեկություններ վարչապետի, փոխվարչապետի, նախարարների ու այլ պաշտոնյաների հետ փոխկապակցված բիզնեսներին տրված դրամաշնորհների, նրանց պատասխանատվության ոլորտում իրենց մտերիմների ծավալած գործունեության, մենաշնորհներից օգտվողներից ու օլիգարխներից մեկ օրում «սեփականատերերի» վերացված գործարարների՝ վարչապետի կնոջ ղեկավարած հիմնադրամներին վճարված բազմամիլիոն «մուծումների» մասի»։ Հրապարակվել են տվյալներ ու հնչեցվել են մեղադրանքներ Նիկոլի՝ նախկինում ու ներկայումս տարբեր կոռուպցիոն սխեմաների մեջ ընդգրկվածության մասին։ Բայց ինչպես «նախկինում», այնպես էլ «ներկայում» իշխանությունը որևէ գործողություն չի ձեռնարկում։

3. «Նախկիններին» մեղադրում էին քաղաքական համակարգը սեփականաշնորհելու, միակուսակցական համակարգ, միանձնյա իշխանություն հաստատելու, առանց ընդդիմության կարծիքը հաշվի առնելու որոշումներ կայացնելու մեջ։ Այսօր ոչ միայն հաստատվել է միակուսակցական համակարգ ու մեկ անձի անսահմանափակ իշխանություն, այլև փորձ է արվում ոչնչացնել իշխանության որևէ ճյուղի ինքնուրույնության որևէ նշույլ, ավելին, դա արվում է անթաքույց ցինիկությամբ, որնահարելով սևով սպիտակի վրա գրված օրենսդրական ու սահմանադրական պահանջները։ Սահմանադրական կարգի տապալումն իրականացվում է ապօրինաբար 3-րդ անգամ երկարաձգված Արտակարգ դրության պայմաններում, ժողովրդին զրկելով իրենց գործողությունների դեմ բողոքելու իր Սահմանադրական հիմնական իրավունքից օգտվելու հնարավորությունից։

4. «Նախկիններին» մեղադրում էին «ոստիկանապետություն» հաստատելու մեջ, մինչդեռ ամբողջ իրավապահ համակարգը Նիկոլը վերածել է իր ցանկությունները, քմահաճույքներն ու քաղաքական հակառակորդներին ճնշելու գործիքի, ավելին՝ ոստիկանությունը ուժի վայրագ կիրառմամբ, բացահայտ ապօրինի գործողություններով ու բռնությամբ ամեն գնով փորձում է ապահովել Սահմանադրական կարգի տապալմանը, իսկ քննչական մարմինները փորձում են ակնհայտ քաղաքական նպատակներ հետապնդող քրեական գործերի հարուցումով քաղաքական ուժերին հետ պահել իրենց գաղափարների ու սկզբունքների համար պայքարելուց։

5. «Նախկինների» ժամանակվա իշխող ուժի ներկայացուցիչները մեղադրվում էին գոյություն ունեցող «իրականությունը» խեղաթյուրված, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից կերպով ներկայացնելու մեջ։ Մինչդեռ այսօր իրականությունը ոչ միայն գլխիվայր է ներկայացվում հենց Նիկոլի կողմից, այլև նա ու իր կիսագրագետ շրջանատը բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում այլ մոտեցում ունեցող քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների ու պարզ քաղաքացիների նկատմամբ, փորձելով այդ փողոցային լեքսիկոնն արդարացնել իրենց՝ ժողովրդից ստացած «լիակատար վստահության քվեով ու լեգիտիմությամբ»։

6. «Նախկիններին» մեղադրում էին ազատ կարծիք արտահայտելու, մամուլի ազատությունը սահմանափակելու մեջ, մինչդեռ Նիկոլն ու իր շրջապատը ոչմիայն քաջալերում են իրեն կողմնակիցներին, այլև անթաքույց կազմակերպում ու ուղղորդում են սոցիալական կայքերում այլ կարծիք արտահայտողների նկատմամբ «մտքի տեռորը», հայհոյախոսությունն ու բռնության սպառնալիքները։ Իշխանության գալու առաջին իսկ ամիսներից ոստիկանությունն ու իրավապահ համակարգը սկսեցին օգտագործվել իրենցից անկախ ՋԼՄ-ների կողմից հնչող քննադատությունը լռեցնելու, նրանց գործողությունները խոչընդոտելու համար։

7. «Նախկինները» մեղադրվում էին երկրում բարոյահոգեբանական ծանր մթնոլորտ ստեղելու մեջ։ Այսօր Նիկոլը հասել է նրան, որ հասարակությունը բաժանել է 2 թշնամի բանակների, որոնց մեջ արդեն «սառը պատերազմ» է ընթանում։ Իսկ որոշ ժամանակ առաջ նա բացահայտ հայտարարեց, որ ընդդիմության կողմից բողոքի ակցիաներ կազմակերպելու դեպքում պատրաստ է փողոց հանել նաև իր կողմնակիցներին։ Մի կողմ թողնելով այն հարցը, թե քանի հոգի փողոց դուրս կգա Նիկոլի կոչով, ուղղակի պետք է արձանագրել, որ երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող, իրականությունն ադեկվատ գնահատելու անընդունակ անձը պատրաստ է հասարակությունը տանել բախումների, քաղաքացիական պատերազմի։

Սա է «մերժված» անցյալի ու «երանելի» ներկայի պատկերը։ Նիկոլը պետք է վայրկյան առաջ հեռանա, նա խոչընդոտ է մեր երկրի զարգացման ճանապարհին ու սպառնալիք մեր ազգային անվտանգության ու պետականության համար։

Բագրատ Եսայան ՖԲ Գրառում Նիկոլ Փաշինյան Իշխանափոխություն

Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ռուսաստանի Արմավիր քաղաքում նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Եղանակը Հայաստանում
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Առաջարկվում է մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե ամբողջական, այլ մասնակի. նախագիծ ներկայացվեց ԱԺ լիագումար նիստի քննարկման
Պայքարե՛նք, ժողովու՛րդ, պայքարե՛նք մնացյալ մեր երեխաների համար․ Աստղ Գալեյան
Բախումներ հրահրողներն էլ եք դուք, պատերազմ բերած մարդիկ էլ. Բագրատ Սրբազան
Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ)
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից. Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Նիկոլ Փաշինյանը հաստատել է ՄԻԵԴ-ում առաջադրվող ՀՀ դատավորների ցանկը. Ովքեր են 3 թեկնածուները
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք
Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը
Ավելին
Ավելին