f

Անկախ

Ոստիկանը մե՞րն է. կա՛մ Փաշինյանն է լեգիտիմ, կա՛մ Հայաստանը


«Թավշյա» հեղափոխությունը/իշխանափոխությունը տեղի ունեցավ «ոստիկանը մերն է» կարգախոսի ներքո։ Ի՞նչ է մնացել այդ կարգախոսից։

Իշխանավոր դարձած հեղափոխական հարթակը տնօրինողներն, իրոք, իրենցն են դարձրել ոստիկանությունը և հենվում են ոստիկանական ուժի վրա, իսկ հարթակից ներքև կանգնածներից ոմանք այս օրերին վերափոխել են այդ կարգախոսը՝ նյարդայնացած կիրառելով «ոստիկանի մերը» բազմանշանակ ձևակերպումը։

Վերջին շրջանում շատ են հայտնվում կադրեր, որտեղ ոստիկանները բռնություն են կիրառում ՀՀ քաղաքացիների նկատմամբ՝ դիմակ չկրելու, անձնագիր չունենալու կամ բողոքի հավաք կազմակերպելու համար։ Օրինաչա՞փ է այս ամենը։ Այո՛, օրինաչափ է։

Ցանկացած հեղափոխական ուժ իշխանության գալուց հետո դառնում է խիստ հակահեղափոխական և կռիվ տալիս բոլոր այն խաղի կանոնների դեմ, որոնց կիրառմամբ է եկել իշխանության (հավաքների, երթերի կազմակերպում, փողոց փակել և այլն)։

Քաղաքագիտական կանոններից է նաև այն, որ ցանկացած հեղափոխական ուժ իշխանությունը վերցնում է ազատության լոզունգներով, բայց բերում է միայն բռնապետություն և ստրկացնում իրեն ծափահարող ամբոխին։

Օրինակա՞ն է արդյոք հայ ոստիկանի գործողությունը, երբ նա բռնություն է կիրառում։ Զուտ օրենքի տառի տեսանկյունից՝ այո՛, օրինական է։ Օրինական է, բայց լեգիտիմ չէ։ Քանզի Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու եղանակը և նրա հնչեցրած մեսիջները ոստիկանությանը զրկել են բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից։

Փաշինյանն ապալեգիտիմացրել է բռնության կիրառումը և արժեզրկել պետությունը, որը նաև բռնության օրինական կիրառման մենաշնորհ ունի։

Երբ նա կառավարության շենքի դուռը ջարդող ցուցարարների մասին ասում էր, որ իրենց դուռն է, կուզեն կջարդեն, երբ նա հայտարարում էր, որ Հայաստանում 3 միլիոն վարչապետ կա, երբ նա ասում էր, որ ժողովուրդն իր շեֆն է, իսկ ինքը ժողովրդի ծառան, ոստիկանությանը զրկում էր բռնության կիրառման լեգիտիմ իրավունքից, ինչպես որ նրա կողակիցն էր զրկում մեր զինվորներին սահմանը պահելու լեգիտիմ մոտիվացիայից՝ հայտարարելով, որ նրանք զոհվել են հանուն ոչնչի։

Փաշինյանն ապալեգիտիմացրել է ոստիկանական ուժի կիրառումը նաև երկակի ստանդարտների ներդրման պատճառով։ Անհասկանալի է դարձել, թե ինչո՞ւ պետք է մեկ հոգու բողոքի ակցիան արգելվի, բողոք հայտնողը տարվի ոստիկանություն, իսկ ահա թուրքական 5–րդ շարասյան ագրեսիվ ներկայացուցիչների ակցիան նախագահական նստավայրի դիմաց անցնի ոստիկանության հովանու ներքո։ Ինչո՞ւ պետք է մարդկանց մի փոքր խմբի մոտ երկու տարի թույլատրվի ճանապարհ փակելը, իսկ մեկ այլ տեղ փողոց փակողները դաժանաբար ծեծվեն։

Մի խոսքով, ոստիկանը դեռ մերը չէ։ Այն այս պահին իշխանությունը զավթած խունտայի ձեռքի գործիքն է։ Հենց որ ունենանք ոչ թե ամբոխի, այլ ժողովրդի իշխանություն, ոստիկանը կդառնա մերը։

 

Անդրանիկ Թևանյան Հայաստան ֆեյսբուքյան գրառում խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

ԵՐԿՈՒ ԴԵՊՔԵՐՈՒՄ ԷԼ, ԵՐԿՈՒ ՏԱՐԻ ԱՆՑ՝ 1994-1996թթ, 2018-2020թթ․
Մեր պետությունը զավթած գործակալական ցանցը այս օրերին Բելոռուսի նախագահան ընտրությունների հետ կապված ողբ է կապել
Տասնյակ լիբանանահայեր այս գիշեր կգան Հայաստան
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի երդման արարողությունը
Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում. մարզի դատախազը դիմել է նախարարին
«Վեոլիա Ջուր»-ը ՀԾԿՀ-ին առաջարկել է անփոփոխ թողնել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման սակագները
Տուժողների ներկայացուցիչները շեղվել են իրավական գործընթացներից՝ վերածվելով նեղ անձնական շահերով առաջնորդվող խմբակի։
ՀՀ արդարադատության նախարարությունը մերժել է ՀՀ փաստաբանների պալատի առաջարկը
Թուրքիայում մահացել է ամենաազդեցիկ գործարարներից մեկի` Մաթիլդ Մանուկյանի միակ ժառանգը
Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի թեմայով Հայաստանից հնչած հայտարարությունները
Նախարարների խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականը 1991թ․սեպտեմբերի 26-ին,տեսանյութ
Ստամբուլի «Բիլգի» համալսարանը ուսվարձի հատուկ զեղչեր կտրամադրի հայկական վարժարաններն ավարտած ուսանողներին
Ճանապարհային դեպարտամենտի լաբորատորիան իրականացնում է ճանապարհաշինական աշխատանքների և շինանյութերի փորձաքննություն
Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է
Մինչ ցուցարարները պայքարում են՝ հեռացնելու Լուկաշենկոյին, նախագահի ընդդիմադիր թեկնածուն Լիտվայից մարդկանց իրենց խնայելու կոչեր է անում
ՍԱՏՄ-ն կասեցրել է 5 հյուրանոցի գործունեություն
Ալավերդիում ամուսինները խանդի հողի վրա միմյանց ծեծի են ենթարկել. նախաքննությունն ավարտվել է
9 ուսումնասիրություն, ավելի քան 80 մշտադիտարկում. ՊՎԾ-ն ամփոփել է 2020թ. 1-ին կիսամյակի աշխատանքներ
Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է
Դոլարը, եվրոն ու ռուսական ռուբլին թանկացել են
Քյարամյանի նշանակման արագացված սխեման կրկնվո՞ւմ է. Աբազյանը կնշանակվի նրա տեղակալ
Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը
Երևանի քաղաքապետն արձակուրդում է. այն կանցկացնի Հայաստանում
Երևանի Ռիգայի փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. 2 անձ ձերբակալվել է
Կառավարության նիստից անմիջապես հետո ԱԺ-ն կգումարի հատուկ նիստ
Ավելին
Ավելին