f

Անկախ

Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունը վերջերս սովորություն դարձած շոուի հերթական դրսևորումն էր.փաստաբաններ


Արամ Վարդանյանն այսօր իրոք կալանավորվել է, սակայն ինչպես նախկինում բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել, իսկ գտնվել է նա ոչ թե Արցախի փողոցի «տներից մեկում», այլ իր իսկ բնակության վայրում, որտեղ նաև հաշվառված է։ Այս մասին հայտարարություն է  տարածել Արամ Վարդանյանի փաստաբանանկան խումբը:

«Այսօր ոստիկանության կողմից հաղորդագրություն տարածվեց այն մասին, թե իբր Երևան քաղաքի Արցախի փողոցի տներից մեկում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը։

Արամ Վարդանյանն այսօր իրոք կալանավորվել է, սակայն ինչպես նախկինում բազմաթիվ անգամ առիթ ունեցել ենք տեղեկացնելու, Արամ Վարդանյանն այդպես էլ մինչ օրս որևէ իրավապահ մարմին ներկայանալու ծանուցագիր չի ստացել, իսկ գտնվել է նա ոչ թե Արցախի փողոցի «տներից մեկում», այլ իր իսկ բնակության վայրում, որտեղ նաև հաշվառված է։

Ինչ վերաբերում է Արամ Վարդանյանի առաջադրված մեղադրանքներին, ապա դրանք ծայրից ծայր անհիմն են ու շինծու։ Հիշեցնենք, որ մեղադրանքների գերակշիռ մասը անհիմն են համարել նաև դատարանները` հաստատելով դրանց հետ Արամ Վարդանյանի առնչության հիմնավոր կասկածի բացակայությունը։ Մեղադրանքներին առավել հանգամանալի կանդրադառնանք առաջիկայում, իսկ դրանց հերքումն ընդամենը ժամանակի հարց է։
Հ.Գ. Ոստիկանության կողմից տարածված հաղորդագրությունը վերջերս սովորություն դարձած շոուի հերթական դրսևորումն էր։ Կոչ ենք անում ոստիկանությանը հիշել Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների մասին, և ի թիվս այլնի չխախտել մարդու իրավունքները նաև նման մակարդակի հաղորդագրություններ տարածելով։ Լավ կլիներ, որ ոստիկանությունը, հասարակության համար արդեն անհետաքրքիր ու ծիծաղելի շոուների կազմակերպչի և մասնակցի իրենց դերակատարման փոխարեն գոնե մեկ-մեկ հիշեր վաղուց արդեն մոռացված իր իրական պարտականությունների մասին։

Արամ Վարդանյանի պաշտպաններ
Լուսինե Սահակյան
Երվանդ Վարոսյան»:

 

Արամ Վարդանյան Լուսինե Սահակյան ՖԲ Գրառում Երվանդ Վարոսյան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին