f

Անկախ

Ո՞ւր մնաց բարոյական արժէքների «իմունիտետ»-ը...


 «ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ

ԽՄԲԱԳԻՐ ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

 

Ամենեւին էլ պարտադիր չէ հոգեբան լինել՝ ըմբռնելու համար կորոնավիրուսի պատճառած մասնաւորաբար հոգեմտաւոր աղէտն ու դրանից բխող հետեւանքները՝ անհատական, ընտանեկան, հասարակական եւ մէկ խօսքով՝ համաշխարհային կեանքի վրայ:

Պանդեմիայի լոկ տնտեսական հաշւեկշիռը, այն էլ 6-7-ամսեայ կտրւածքով, պարզում է համընդհանուր անյուսալիութեան իրողութիւնը, որը տիրական է աշխարհով մէկ, առանց բացառութեան:

Տեխնոլոգիական, տնտեսական, զինական եւ ընդհուպ՝ միջուկային հսկաները ծունկի են գալիս մեր առանց այն էլ չարչրկւած մոլորակի «նոր գերուժի», եթէ կուզէք՝ «նոր գերպետութեան»՝ COVID-19-ի առջեւ…

Գիտական ու բժշկա-առողջապահական հետազօտութիւնները փորձում են ուրւագծել համաճարակի մահաբեր երթի կասեցումը երաշխաւորող պատւաստանիւթի բացայայտման-արտադրման առայժմս անորոշ հեռանկարը: Տայ Աստւած՝ ինչքան շուտ:

Ահաւասիկ.-

Աշխարհի օրախնդիր մարտահրաւէրի՝ կորոնայի դէմն առնելու ամենաազդեցիկ միջոցը համարւում է մարդու մարմնական-ֆիզիկական դիմադրողականութեան (իմունիտետ) կարելիութիւնների խթանումն ու բարձրացումը:

Մինչ այդ, սակայն, եւ յատկապէս պանդեմիայի ֆիզիկական յաղթահարումից յետոյ, ինչպիսի՞ն է լինելու Երկիր մոլորակի վրայ ապրել ու արարել շարունակող հասարակայնութեանց ղեկին յաւակնող տարատեսակ ու այլանդակ ուժերի մարդկային արդարութեան ու խղճի, հոգեմտաւոր արժէքների եւ ամենակարեւորը՝ բարոյական նկարագրերի կայացմանը, զարգացմանը եւ Բիւրեղացմանը միտող ԻՄՈՒՆԻՏԵՏ:

Ահա՝ յետկորոնայական գլոբալ մարտահրաւէրը, որն էլ օրինաչափօրէն դիմագրաւելու է կոչւած 3-րդ հազարամեակ թեւակոխած մարդկային հանրութիւնը...:

 

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ նոր կորոնավիրուս

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով մուտք գործել Երևան
Երևանում իրար են բախվել «Mazda»-ն ու «BMW»-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում․ Shamshyan.com
Քաղաքական իշխանությունը իրավապահ մարմիններին ու դատավորներին վերածել է քաղաքական հաշվեհարդարների` իրար լրացնող գործիքի:
«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Վահե Հովհաննիսյան
Գարեգին Երկրորդը պատգամել է հոգևորականներին այս ծանր շրջանում առավել նախանձախնդրորեն իրականացնել իրենց ծառայությունը
Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ. Փաստաբան
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել,տեսանյութ
Վաշինգտոնում հակահայկական ցույց է անցկացվել, մասնակիցները վանկարկում էին Փաշինյանի ազգանունը (տեսանյութ)
Հրդեհ՝ Գառնի գյուղում, վնասվել են տներից մեկը, կից ավտոտնակն ու անասնագոմը և հարակից տան բակում գտնվող հացատունը
«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ
Համատեղ պայքարի պլան դեռ չկա․ «Հրապարակ»
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը․ «Հրապարակ»
Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը, բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ»
«Հրապարակ». ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը
Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը, թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում․ «Ժողովուրդ»
Ծնվեց, քայլեց, պաշտոնյա դարձավ. «Ժողովուրդ»
Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
«Մնացել են մի քանի անկախ լրատվամիջոցներ»․ ԱՄՆ պետքարտուղարությունը՝ հայաստանյան լրատվադաշտի մասին
Լուիս Օկամպոն Բունդեսթագում զեկույց է ներկայացրել Արցախից հայերի բռնի տեղահանման մասին
Տիգրան Աբրահամյանը տեսակցել է ձերբակալված Սուրեն Պետրոսյանին ու ևս 4 անձի
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Ավելին
Ավելին