Ուշադրության կենտրոնում հիմա պիտի սահմանը լինի, մեղադրանքներն ու ատելության զգացումները՝ միայն երկու թուրքական պետությունների դեմ, ու քաղտեխնոլոգիան թշնամիներ ստեղծելու հմտությունները պիտի այդ տրամաբությամբ գործածի։ Քաղաքակրթության դասեր տվողներն իրենց վարքուբարքի հմտությունները պիտի փոխանցեն միայն թուրքական պետություններին։
Լրատվամիջոցները ներքին խժդժությունների քաղտեխնոլոգներին չպիտի հետևեն՝ ուշադրությունը շեղելով սահմանից։ Քանի որ արտաքին թշնամուց պաշտպանվում ենք բոլորս, քանի որ երկու թուրքական պետությունների աչքերում բոլորս ենք սև՝ անկախ մեր երկրի մեջ գոյացած տարանջատումներից։