f

Անկախ

«Ոսկե ծիրան»-ի GAIFF Pro հարթակն ակտիվ աշխատանքային փուլում է


Այս օրերին ակտիվ աշխատանքներ է իրականացնում Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի GAIFF Pro արտադրական հարթակը։ Հուլիսի 13-16-ն անցկացվող իրադարձության շրջանակում տեղի են ունենում կինոոլորտին առնչվող մասնագիտական քննարկումներ, աշխատարաններ։ 

GAIFF Pro ծրագրերի ղեկավար Սոնա Կարապողոսյանը նշում է՝ արտադրական հարթակն անցկացվում է արդեն երրորդ տարին, և ամեն տարի իրականացման համատեքստում տեղի են ունենում որոշակի բարդություններ։ Այս տարվա բարդությունն, իհարկե, համավարակն էր, սակայն կազմակերպիչները կարողացել են ստեղծարար լուծում գտնել։ 

«Ուրախ եմ, որ կարողացանք թեկուզ օնլայն ձևաչափով իրականացնել GAIFF Pro ծրագիրը։ Սա մեզ համար իսկապես նոր փորձառություն է, քանի որ առաջին անգամ է նման բան տեղի ունենում օնլայն ձևաչափով։ Փորձել ենք մեր նպատակները հնարավորինս ադապտացնել առցանց հարթակների կանոններին: Այս օրերին ակտիվորեն կիրառում ենք Zoom-ը, ամեն կերպ աջակցում մասնակիցներին»,-նշում է նա։ Օնլայն ձևաչափով փառատոնի արտադրական հարթակի անցկացումն իսկական մարտահրավեր էր, սակայն այս օրերին ընթացող միջոցառումները ցույց են տալիս, որ «Ոսկե ծիրան»-ի թիմը կարողացել է հաղթահարել բարդությունները։ 

Մասնակիցները հետաքրքրությամբ մասնակցություն են ցուցաբերում օրակարգային միջոցառումներին։ Ի դեպ, այս օրերին արդեն իսկ տեղի են ունեցել մի շարք մասնագիտական թրեյնինգներ, քննարկումներ «Ինչպե՞ս գովազդել ֆիլմը մինչ այն ավարտելը», «Ինչո՞ւ գտնել համարտադրողներ», «Փնտրելով ֆինանսավորման Եվրոպայում» և այլ խորագրերով։ Ոլորտի պրոֆեսիոնալ մասնագետներն իրենց փորձն են կիսել GAIFF Pro-ի մասնակիցների հետ, խորհուրդներ տվել՝ առկա խնդիրների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու համար։ 

Թեմատիկ քննարկում է անցկացվել «Համաարտադրությունը փոքր պետություններում. Արևելյան Եվրոպա և Անդրկովկաս» խորագրով, որին ելույթ են ունեցել Հայաստանի, Վրաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի կինոոլորտի մասնագետները։ Համեմատական քննարկում է անցկացվել Ատոմ Էգոյանի «Օրացույց»  և Կեկո Չելիձեի «Մեռած հոգիների արձակուրդ» ֆիլմերի շուրջ։

Ի դեպ, միջոցառումների տեսակների և քանակի տեսանկյունից առցանց ու իրական GAIFF Pro-ների միջև գրեթե տարբերություն չկա, քանի որ այս ընթացքում տեղի են ունենում  անհատական հանդիպումներ ընտրված նախագծերի և միջազգային կինոմասնագետների միջև, աշխատարաններ ընտրված նախագծերի համար, ինչպես նաև վարպետության դասեր, քննարկումներ և զրույցներ` նախատեսված հավատարմագրում ստացած բոլոր կինոմասնագետների համար:

Հիշեցնենք, որ GAIFF Pro -ի շուկան ընդունում է նախագծեր Փոքր Կովկասյան տարածաշրջանից, իսկ կինոմասնագետներ են մասնակցում եվրոպական մի շարք երկրներից` Գերմանիայից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Միացյալ Թագավորությունից, Սլովակիայից, Նիդերլանդներից, ինչպես նաև ԱՄՆ-ից:

Ոսկե ծիրան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին