Հոնկոնգցի գիտնականները մշակել են դյուրակիր սարք, որը թույլ Է տալիս արագ եւ արդյունավետորեն ախտորոշել 2019-nCoV նոր կորոնավիրուսով վարակումն ընդամենը 40 րոպեում: Ինչպես փետրվարի 7-ին հայտնել Է South China Morning Post թերթը, սարքն արդեն սկսել Է կիրառվել Չինաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Հուբեյի նահանգում, որը հայտնվել Է համաճարակի կենտրոնում:
«Մենք այն ուղարկել ենք շատ վայրեր եւ հուսով ենք, որ մարդիկ այն կօգտագործեն»,- նշել Է նորույթի գլխավոր մշակող պրոֆեսոր Վեն Վեյցզյան Հոնկոնգի Գիտության եւ տեխնոլոգիաների համալսարանից:
Սարքն անալիզի Է ենթարկում օրգանիզմի հեղուկ արտաթորումների նմուշները:
Ավելի վաղ հոնկոնգցի հետազոտողների այդ նույն խումբը համանման սարքեր Է թողարկել թռչնագրիպի եւ խոզագրիպի արագ ախտորոշման համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: