Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում հանդիպում է ունեցել բելառուսցի իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:
«Բանակցությունները սկսվել են դեմառդեմ ձևաչափով, այնուհետև պաշտոնական պատվիրակությունների անդամները կմիանան պետությունների ղեկավարներին», - հայտնում է Բելտա լրատվական գործակալությունը;
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուսաստանցի լրագրողների և պատվիրակության մի մասի մեկնումը Մոսկվայից Սոչի, որտեղ պետք է բանակցություններ վարվեն, հետաձգվել է եղանակային պայմանների պատճառով:
Լուկաշենկոն այս հանդիպումը անվանել է «ճշմարտության պահ»: