f

Անկախ

Զավեշտալի եւ խիստ մտահոգիչ է այս իրավիճակում Թուրքիայի դրսեւորած ծայրաստիճան կողմնակալ դիրքորոշումը. Դեսպան


Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի մեկնաբանությունը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի մարզի Մովսես բնակավայրի ուղղությամբ հուլիսի 12-ից սկսված ռազմական էսկալացիան պայմանավորված էր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումներով: Այն առաջին հրադադարի լայնածավալ խախտումն է, որ արձանագրվել է ոչ թե շփման գծում, այլ Հայաստան-Ադրբեջան սահմանի վրա, ուստի իրավիճակի լարման ողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:

Ադրբեջանական կողմը հրետակոծել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական դիրքը:

Երեկոյան ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից եւ տանկից: Կրակոցները պարբերաբար տարբեր ինտենսիվությամբ շարունակվել են ամբողջ գիշերվա ընթացքում:

Հակառակորդի բոլոր փորձերը թիրախավորվել են հայկական զինված ուժերի ստորաբաժանումների կողմից եւ չեզոքացվել:

Հուլիսի 13-ի առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ` օգտագործելով 120 մմ ականանետեր եւ 152 մմ հրետանի, հարվածային անօդաչու սարքեր եւ այլ սպառազինություն։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։

Հայկական զինված ուժերը ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ կրակ չեն վարում։ Թիրախավորվում են միայն ադրբեջանական զինված ուժերի ինժեներական ենթակառուցվածքներն ու տեխնիկական միջոցները, մինչ դեռ ադրբեջանական կողմը թիրախավորել էր Բերդ, Մովսես եւ Չինարի բնակավայրերի քաղաքացիական ենթակառուցվածքները:

Վերջին տարիներին Ադրբեջանը հետեւողականորեն վարել է հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում իրադրությունը լարված պահելուն միտված քաղաքականություն՝ հետզհետե ընդլայնելով նաեւ այդ լարվածության աշխարհագրական սահմանները, որը ներառում է նաեւ հայ-ադրբեջանական սահմանի Նախիջեւանի հատվածը։ Բացի այդ Ադրբեջանի նախագահի կողմից պարբերաբար արտաբերվող Երեւանը, Զանգեզուրը եւ Սեւանը «մեր պատմական տարածքներն են, եւ ադրբեջանցիներին պետք է վերադարձնենք այդ հողեր»,«Դա մեր ռազմավարական նպատակն է, որին մենք պետք է աստիճանաբար մոտենանք այդ նպատակին» եւ նմանատիպ այլ անհեթեթ արտահայտություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը հող էին նախապատրաստում նոր ագրեսիաների համար, ինչը եւ ադրբեջանական տարբեր քաղաքական շրջանակների կողմից իրենց հասարակությանը ներկայացվում է որպես մեծ ձեռք բերում, որն իհարկե իրականությանը չի համապատասխանում:

Ադրբեջանի սադրիչ գործողություններն ուղղակիորեն հակասում են կորոնավիրուսի համավարակի պայմաններում գլոբալ հրադադար հայտարարելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կոչին եւ ի ցույց են դնում Ադրբեջանի ռազմատենչ եւ ապակառուցողական գործելաոճը՝ վտանգելով ողջ տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը:

Զավեշտալի եւ խիստ մտահոգիչ է այս իրավիճակում Թուրքիայի դրսեւորած ծայրաստիճան կողմնակալ դիրքորոշումը, ինչը հստակ արտահայտված էր, միջադեպից ժամեր անց ԹՀ ԱԳՆ կողմից հրապարակած հայտարարության մեջ, որում Թուրքիան իր անվերապահ աջակցությունն է հայտնում Ադրբեջանին եւ հանդես է գալիս Հայաստանի դեմ անհիմն եւ կեղծ մեղադրանքներով: Այս իրողությունը գալիս է փաստելու, որ Թուրքիան որեւէ դերակատարում չի կարող ունենալ ղարաբաղյան հիմնահարցին առնչվող որեւէ միջազգային նախ եւ առաջ ԵԱՀԿ հարթակում։

Հայկական կողմը ռազմական միջադեպի սկզբից ի վեր մշտական կապի մեջ է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահ երկրների բարձր ներկայացուցիչների, ԵԱՀԿ գործող նախագահ անձնական ներկայացուցչի հետ: Հայկական կողմը հանդես է գալիս ռազմական գործողությունների անվերապահ եւ անհապաղ դադարեցման կոչով:

Ադրբեջանական զինուժի սադրիչ գործողությունները խստագույնս դատապարտելի են, իսկ Թուրքիայի ձգտումը՝ միջամտելու իր հարեւան տարածաշրջաններում առկա հակամարտություններին, արդեն իսկ հանգեցրել են այդ տարածաշրջաններում անվտանգության խաթարմանը եւ անկայունության տարածմանը:

Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը եւ հաստատում, որ ՀՀ-ն շարունակելու է հետեւողականորեն հանդես գալ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության պահպանման եւ ամրապնդման դիրքերից՝ այդ ուղղությամբ սերտորեն համագործակցելով իր միջազգային գործընկերների հետ:

Ֆադեյ Չարչօղլյան Հունաստան

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին