ՀՊՏՀ նախկին ռեկտոր Ռուբեն Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
ՀՊՏՀ ռեկտորի մրցույթի նախորդ օրը՝ ժամը 20:34-ին, խորհրդի անդամները պաշտոնապես ծանուցվել են, որ մրցույթի արգելանքը ԴԵՌ ՈՒԺԻ ՄԵՋ Է՝ ի հեճուկս ԿԳՄՍՆ-ի վաղաժամ և ապօրինի հրճվական հայտարարության:
Հաջորդ օրը՝ մրցույթից մի քանի ՐՈՊԵ առաջ, խորհրդի նախագահին հրավիրում են համալսարան և տեղեկացնում, որ մարդկության համար չլսված «հանճարեղ» օպերատիվությամբ արգելանքը հանվել է:
Ըստ օրենքով սահմանված կարգի՝ նիստը հրավիրում է խորհրդի նախագահը: Բնական է, որ խորհրդի նախագահը չէր հասցնելու անդամներին պաշտոնապես տեղեկացնել, որ արգելանքը հանվել է ու նիստ հրավիրել (ոչ իր մեղքով), և նիստը ԿԳՄՍՆ ներկայացուցիչների միջամտությամբ կազմակերպվել է միայն այն անդամների մասնակցությամբ, որոնք ոչ պաշտոնական եղանակով են տեղեկացել դրա մասին, այսինքն՝ առանց նիստի հրավերի:
Արդյունքներն անվավեր ճանաչելով հարցը չի փակվելու. սա քրեական է, հարգելինե՛րս: