«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին սահմանել է Լա Լիգայի բոլոր ժամանակների ռեկորդ՝ 7-րդ անգամ դառնալով լավագույն ռմբարկու Իսպանիայի առաջնությունում:
33-ամյա արգենտինացի հարձակվողն այս մրցաշրջանի 33 հանդիպումների ընթացքում խփել է 25 գոլ:
«Պիչիչիի» մրցանակների քանակով Մեսսին գերազանցեց Թելմո Սարային:
Մեսսին լավագույն ռմբարկու է դարձել 2010, 2012, 2013, 2017, 2018, 2019 և 2020 թվականներին: