f

Անկախ

Արցախի ժողովրդի և իր ընտրյալ իշխանությունների նկատմամբ բացահայտ դավաճանություն...


Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վերջին՝ ժնևյան հանդիպման առնչությամբ Արցախի առաջիկա նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների վերաբերյալ ս.թ. փետրվարի 7-ին ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի արձագանքին՝ ի պատասխան.

Արցախի Հանրապետության Նախագահն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Հանրապետության կառավարման՝ իրեն վերապահված գործառույթները: Արցախի Հանրապետության Նախագահը, ստանձնելով պաշտոնը, օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:

Այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Արցախի Հանրապետության Նախագահի պաշտոնը նույնացնում է «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ» եզրույթի հետ, կրկին անգամ հաստատում է, որ Վիտալի Բալասանյանի կողմից տրված գնահատականը համապատասխանում է իրականությանը. այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ «քննարկվել են Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը:

Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային ձևաչափում ներառել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին:

Արցախի ժողովրդի և իր ընտրյալ իշխանությունների նկատմամբ բացահայտ դավաճանություն կարելի է որակել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչի՝ միջազգային ճանաչման գործընթացին, փաստորեն, լծվել են նաև ՀՀ ներկայիս իշխանությունները՝ ի դեմս ՀՀ արտգործնախարարի, ով ԺՆևում կայացած բանակցությունների ժամանակ Արցախի իշխանություններին և Արցախի Նախագահին ներկայացնում է որպես Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ՝ սրանով իսկ փորձելով նույն հարթության վրա դնել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին և Արցախի Նախագահին:

Անընդունելի և դատապարտելի է սույն իրողությունը, որը, մեր համոզմամբ, հետապնդում է մեկ նպատակ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների բանակցություններում լեգիտիմացնել նաև Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը:

Վիտալի Բալասանյանի գրասենյակ
ԱՀ, Ստեփանակերտ

հայտարարություն Արցախ ՖԲ Գրառում Վիտալի Բալասանյանի գրասենյակ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին