«Լիվերպուլի» ֆուտբոլիստներն ու մարզիչներն Անգլիայի առաջնության 37-րդ տուրի՝ «Չելսիի» հետ խաղից հետո (5-3) պարգևատրվել են անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնական տիտղոսով:
«Լիվերպուլը» ժամանակից շուտ նվաճեց անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնությունը: Մերսիսայդցիները 30 տարի անց կարողացան Անգլիայի չեմպիոն հռչակվել:
Վերջին անգամ «Լիվերպուլն» ԱՊԼ-ի չեմպիոն էր դարձել 1990-ին: Թիմը 19 անգամ նվաճել է անգլիական Պրեմիեր-լիգայի չեմպիոնի տիտղոսը` 1900/01, 1905/06, 1921/22, 1922/23, 1946/47, 1963/64, 1965/66, 1972/73, 1975/76, 1976/77, 1978/79, 1979/80, 1981/82, 1982/83, 1983/84, 1985/86, 1987/88, 1989/90, 2019/2020: