f

Անկախ

Կրթության ոլորտում այս լրջագույն փոփոխությունը որևէ հիմնավորում փաստացի չունի` չկա ոչ մի հետազոտություն, ոչ մի հաշվարկ․․․


Երևի լսել եք, որ ԿԳՄՍՆ-ն այս տարի փոխել է բուհեր ընդունելության կարգը, որի արդյունքում բարձր ստացածները հաճախ դուրս են մնացել, իսկ հազիվ դրական ստացածները` ընդունվել:

Չեմ ուզում խոսել կրթության և գիտության ոլորտում հերթական վիճելի նախաձեռնության ճիշտ կամ սխալ լինելուց: Արդեն հնչել են բավականին հիմնավոր կարծիքներ, որ փոփոխությունն ուղղակի իրականությունից կտրված է: Կնշեմ երկու փաստ, որոնք զուտ բնութագրում են նախարարության փնթի գործելաոճը (ժողովրդական լեզվով` գռդոնը)`

1. ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ ՍԿՍՎԵԼ Է ՄԱՅԻՍԻ 25-ԻՆ, ՍԱԿԱՅՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՆՈՐ ԿԱՐԳՆ ՈՒԺԻ ՄԵՋ Է ՄՏԵԼ ՄԱՅԻՍԻ 26-ԻՆ: Եվ այսպես, նախարարությունը նախաձեռնում է ընդունելության կարգի լրջագույն փոփոխություն և այդ փոփոխության վերաբերյալ որոշումը կառավարություն է բերում ամենավերջին հնարավոր ժամկետին` կառավարության վերջին նիստին` մայիսի 21-ին:

Ասեմ, որ նորմատիվ իրավական ակտը սովորաբար ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: Հրապարակման գործընթացը տևում է ստորագրումից հետո մոտ 10 օր: Տվյալ դեպքում, որոշումը ստորագրվել է մայիսի 25-ին, մեկ օրվա ընթացքում արագ հրապարակվել է, բայց միևնույն է` նախարարությունը չի հասցրել այնպես անել, որ կարգն ուժի մեջ մտնի մինչև ընդունելության գործընթացի սկիզբը (հղումը` մեկնաբանության մեջ):

Հենց որոշման մեջ նշված է, որ ընդունելության հայտերի ընդունումը սկսվում է մայիսի 25-ից, սակայն որոշումն ուժի մեջ է մտել մայիսի 26-ին: Սրանից հետո խոսել նրա մասին, որ դիմորդը պարտավոր էր հասկանալ ընդունելության կարգը, ուղղակի անընդունելի է:

2. ԿԱՐԳԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆ ԸՆԴԱՄԵՆԸ 1.5 ԷՋ Է: Ընդունելության կարգի փոփոխության հիմնավորման ծավալն ընդամենը 1.5 էջ է, որտեղ ընդամենը նշված է, որ այժմ համաճարակ է (հղումը` մեկնաբանության մեջ): Թե ինչ կապ ունի Հուբեյ նահանգի Վուհան քաղաքից եկած վարակը Հայաստանում ընդունելության հայտի առաջնության հետ` ինձ համար մութ մնաց:

Այսինքն, կրթության ոլորտում այս լրջագույն փոփոխությունը որևէ հիմնավորում փաստացի չունի` չկա ոչ մի հետազոտություն, ոչ մի հաշվարկ, նույնիսկ` որոշակի բառակույտ, որը կարելի է անվանել հիմնավորում:

Այսպիսի մոտեցմամբ նախարարությունը դեռ ցանկանում է հիմնովին փոփոխել գիտության կառավարման մոդելը, Ակադեմիան դարձնել ինչ-որ անհասկանալի կառույց, փոփոխել աստիճանաշնորհման ամբողջ տրամաբանությունը, վերափոխել բուհերի կարգավիճակը:

 

Արսեն Թավադյան ՖԲ Գրառում ընդունելության քննություն ՀՀ ԿԳՄՍ խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին