Panorama.am-ը գրում է․ Ուկրաինացի ազգայնականները հավաքագրում են քաղաքացիների, ինչպես նաև մարտական փորձ ունեցող զինված ուժերի նախկին և գործող զինծառայողների՝ Հայաստանի դեմ ռազմական հակամարտությանը մասնակցելու նպատակով Ադրբեջանի տարածք ուղարկելու նպատակով»,-ճեպազրույցի ժամանակ ասել է չճանաչված Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Յակով Օսադչին:
Ըստ նրա, այս միջոցառումների ընդհանուր ղեկավարումն ու համակարգումն իրականացնում է Ուկրաինայի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գորբենկոն:
«Այս փաստը հաստատում է Ուկրաինայի միջամտությունը պետական մակարդակով այլ երկրի գործերին»,- ասել է Յակով Օսադչին։