ՀՀ ոստիկանությունը բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին կոչ է անում չխախտել կարգը և դնել դիմակներ։
Որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես և հաղորդումների հյուրեր, եթերի ընթացքում խախտում են պարետատան որոշումը՝ չեն կրում պաշտպանիչ դիմակ։ Նման հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
«Կոչ ենք անում բոլոր ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ չխախտել կարգը և կրել դիմակներ։ Ոստիկանությունը հետևողական է։ Կարգը խախտողների նկատմամբ կկազմվեն վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»,–ասվում է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հենց այս պահին հայաստանյան 3 լրատվամիջոցով` «5–րդ ալիք», «Երկիր Մեդիա» և «Հ 2» հեռուստաալիքներով եթեր է հեռարձակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցը։ Ե՛վ Քոչարյանը, և՛ ԶԼՄ–ների ներկայացուցիչներն առանց դիմակների են։