Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի գործով դատական նիստին մեղադրող դատախազը գործով ամբաստանյալ Նարեկ Մութաֆյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց. այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է։
Դատախազը նշել է, որ Մութաֆյանը, գտնվելով ազատության մեջ, կարող է կատարել նոր հանցանք։
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանն այս գործով տուժող է, սակայն նիստին չի մասնակցում։
Հիշեցնենք, որ Սարգիս Օհանջանյանին եւ Նարեկ Մութաֆյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Աննա Դանիբեկյանին փողոցում հարցեր ուղղելու եւ դա տեսանկարահանելու համար, ինչը նախաքննական մարմինը գնահատել էր որպես արդարադատության իրականացմանը խոչընդոտել։
Նշենք, որ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը ու նրանց նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել կալանավորումը։ Այնուհետեւ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքը եւ ազատ արձակել նրանց։