f

Անկախ

Գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 104 դեպք՝ օգնություն է ցուցաբերվել 522 քաղաքացու


Փետրվարի 10-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ Փրկարար ծառայության հերթական խորհրդակցությունը, որը վարեց ծառայության տնօրեն, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը:

ՀՀ ԱԻՆ ՓԾ տարբեր ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի ու մարզային փրկարարական վարչությունների պետերը տնօրենին զեկուցեցին ծառայության ընթացքում կատարած աշխատանքների, առաջացած հարցերի, ինչպես նաև՝ ՀՀ մարզերում ճանապարհների անցանելիության վերաբերյալ:

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը զեկուցեց, որ եղանակային պայմանների հետ կապված փետրվարի 3-ից 9-ը գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 104 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 522 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 213 տրանսպորտային միջոց:

Փրկարար ծառայության տնօրենը հայտնեց, որ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կողմից արդեն ստորագրվել է անտառային հրդեհների համատեղ հրդեհաշիջման պլանը, որը համատեղ մշակվել է արտակարգ իրավիճակների և շրջակա միջավայրի նախարարությունների կողմից: Հրամանը ԱԻ նախարարի կողմից նույնպես ստորագրված է և մտնում է ուժի մեջ:

Վ. Գաբրիելյանը հանձնարարեց կազմել և ներկայացնել ԱԻՆ կոլեգիայի նիստի ընթացքում ԱԻ նախարարի կողմից հնչած հանձնարարականների, ինչպես նաև՝ այլ զեկույցների հիման վրա մշակված պլան-ժամանակացույց՝ առաջ քաշված խնդիրներն ու թերությունները վերացնելու և արված առաջարկությունները կյանքի կոչելու նպատակով:

Ծառայության տնօրենը շեշտեց, որ յուրաքանչյուր հրդեհի դեպքից հետո պետք է կատարել հրդեհաշիջման աշխատանքների վերլուծություն: Իսկ հասարակական հնչեղություն ունեցող հրդեհների դեպքերի ժամանակ հրդեհաշիջման աշխատանքների վերլուծությունները տարածքային ստորաբաժանումները պետք է ներկայացնեն կենտրոնական ապարատ:

Անդրադարձ կատարվեց կարգապահական խնդիրներին, համազգեստի կրման կանոններին: Բոլոր ստորաբաժանման ղեկավարները պետք է հետևողական լինեն, որպեսզի փրկարար ծառայողները հասարակական վայրերում ևս խստորեն պահպանեն համազգեստի կրման կանոնները:

Մարզային փրկարարկան վարչություններին հանձնարարվեց 24 ժամվա կտրվածքով ամփոփել և ՃԿԱԿ ներկայացնել դեպքերի և պատահարների, դրանց հետևանքով պատճառված վնասի և այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն: Այդ տեղեկատվությունը կամփոփվի ՃԿԱԿ-ի կողմից և կտեղադրվի նախարարության պաշտոնական կայքէջում:

Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Առնոլդ Հարությունյանին հանձնարարվեց մեկ շաբաթվա ընթացքում կանոնակարգել կառուցվածքային փոփոխությունների արդյունքում ձևավորված Երևան քաղաքի փրկարարական վարչության, նրա բաժինների և հրշեջ-փրկարարական ջոկատների գործառույթները:

Անդրադառնալով պարգևավճարներին՝ ծառայության տնօրենը նշեց, որ մշակվում են աշխատակիցների աշխատանքի գնահատման անցումային չափորոշիչներ՝ պարգևավճարների բաշխման համար:

Վ. Գաբրիելյանն ընդգծեց, որ դեռևս շարունակվում են տարածքային ստորաբաժանումների կողմից թափուր հաստիքների համար ներկայացվել մարդիկ, ովքեր չեն համապատասխանում ներկայացված պահանջներին: Մարզային ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց ուսուցողական աշխատանքներ տանել և բարձրացնել իրենց աշխատակիցների մրցունակությունը:

ՀՀ ԱԻՆ

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին