Հունվարի 2–ին «Մարգարյան» ծննդատանը 3.5 կգ քաշով ծնված երեխայի կոնքային հատվածում 1.2 կգ քաշով նորագոյացություն է եղել. ուռուցքը երեխայի գլխից երկու անգամ մեծ էր։ Կեսարյան հատումով ծնված երեխային տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները սկսել են հետազոտել նրան։ ԲԿ-ում բժիշկները բացառիկ վիրահատություն են արել` հեռացնելով նորածնի քաշի 1/3–ը կազմող գոյացությունը։ Աղջնակին երկրորդ կյանք պարգևած բժշկն իր պրակտիկայում նորածինների մոտ նման չափերի ուռուցք դեռ չէր հանդիպել։