f

Անկախ

Ամեն նոր սերնդի անելիքը, այս եղածի վրա նոր բան ավելացնելն է, նախկինների կորցրածը վերականգնելը։


Ես, իհարկե, հասկանում եմ, որ առաջադեմ հայությունն էսա էլի Մարգարիտայի վրայա հարձակվելու, բայց իրականում բացի նրանից, որ Մարգարիտան ստեղ լրիվ տեղին ա Նոլիկին քրֆում, ինքը նաև իրանից անկախ մի հատ շատ խորքային խնդրի ա կպնում։

Ընդհանրապես ասած ողբն ու ազգային ինքադատափետումը մեզանում ու հատկապես մեր քաղքենի ինտելեգենցիայի շրջանում վաղուց են համարվում լավ տոն։ Էն որ պետքա տեղի-անտեղի ասեն․ «ողբամ զքեզ»։ Այդպես «ազգս ողբալով» նրանք մի տեսակ վեր են բարձրանում մյուսներից, իրենք իրենց ինտելեկտուալ են զգում, որ այդպես բարձրից կարող են տառապել ազգի ցավով։

Սա, բնականաբար, լկտիագույն երեսպաշտություն է, որովհետև ոչ մի բանով էլ չեն տառապում։ Նու մաքսիմում կոֆեի քաղցրությունից տառապեն, որովհետև մատուցողը խառնելա։ Իսկ առհասարակ դրանով զուտ արդարացնում են պարազիտի իրենց գոյությունը։

«Ողբամ զքեզը» Խորենացու բերանից ու խորհրդահայ պարազիտ-ինտելեգնետի բերանից դրանք միանգամայն տարբեր բաներ են։ Խորենացին, լինելով Արշակունիների անկման ականատեսը, մարմնի ամեն բջիջով զգում է իր հայրենիքի տառապանքը։ Ու նստում, գրում է իր ժամանակվա համար մի տիտանական աշխատանք, որ ապագա սերունդներին ավանդի անցյալի փառքը ու ներկայի անկման պատճառները։ Որ այդ սերունդները կողմնորոշիչներ ունենան ապագան կառուցելու համար։

Մարդը կարար զուտ նստեր ու գինու բաժակի շուրջ մտորեր մեծ-մեծ։ Եվ վստահաբար շատերն այդպես էլ արել են իր ժամանակակիցներից։ Բայց ինքն իր ձեռքի եկածն էր անում․ ուսուցանում էր և պատմություն գրում։

Գինի ասի՝ հիշեցի։ Մեկն էլ կար այդպես՝ նախնիներին անիծող։ Դալի-Բաբա։ Նա Րաֆֆու հերոսներից մի նախկին քահանա էր, որ հիմա զենք վերցրած պարտիզանություն և ավազակություն էր անում։ Հենց այդ պատվարժան քահանային ենք մենք պարտական այն մտքի համար, թե այսքան վանք ու եկեղեցու փոխարեն բերդեր կառուցեինք, լավ կլիներ։

Եվ ահա Դալի-Բաբան այդպես գինու բաժակը ձեռքին խմում էր ու հայհոյում իր նախնիներին այն ներկայի համար, որ նրանք ավանդել էին։ Բայց Դալի-Բաբան էլ պորտաբույծ չէր։ Նա քահանայի գավազանի փոխարեն հրացան էր ձեռքը վերցրել՝ իր կարեցածի ու պատկերացրածի չափով ուղղելու համար նախնիների չարածը։ Մեծ հաշվով՝ դրանով նա բազմապատիկ ավելին էր պատվում այդ նույն նախնիներին, քան եթե նրանց ոսկորներին խունկ ծխեր։ Ու նկատենք՝ Դալի-Բաբան դա անում էր այն ժամանակ, երբ այդպիսիները գրեթե չկային։ Նա ֆիդայական շարժման, ազգային ազատագրական պայքարի կարապետների գեղարվեստական արտացոլանքն է։ Ու այդ դալի-բաբաների սկսածը մի օր մեզ բերեց հասցրեց Հայաստանի Հանրապետության - մի բան, որի մասին իրենք երազել անգամ կվախենային։ Այո, այդ ճանապարհին մենք նաև Եղեռնի նման կատաստրոֆիկ պարտություն կրեցինք, բայց չկորանք, մնացինք ու հաղթեցինք։

Իսկ ի՞նչ է արել Նիկոլը, երբ պետք էր հրացան վերցնել։ Ինքը չի վերցրել, վերցրել են ուրիշները․ որը դասախոս, որը թաղի խուժան, որը գրող, որը կռազի շոֆեռ, որը երաժիշտ, որը բանվոր, որը ռուս իմպերիալիստ ․․․ մի խոսքով, շատ խառը մարդիկ։

Բայց մի այլ պահ էլ կա, իրականում։ Բացի նրանից, որ Խորենացին ու Դալի-Բաբան վաստակել էին իրենց ասելիքն ասելու իրավունքը, նրանց խոսքերից հետո ժամանակ է անցել, սերունդներ են անցել։ Ու այդ սերունդները զրոյից վերստեղծել են պետականություն։ Դրանց մեջ օրինակ՝ եղել է Եղեռնում հենց նոր ջախջախված մի սերունդ, որը համաճարակի, համատարած սովի, փախստականների, ներքին ու արտաքին շարունակվող պատերազմի պայմաններում համալսարան է հիմնում։

Եվ ուրեմն ի՞նչ են մեր նախնիները մեզ թողել։ Այն ամենն, ինչ այսօր կա այս 42000 ք․կմ վրա, այդ թվում՝ այդ 42000 ք․կմ-ն։ Զրոյից վերածնված պետականությունը, զրոյից ստեղծված բանակը, ոստիկանությունը, տնտեսական համակարգը, իրավական համակարգը, հաղթական պատերազմը Ղարաբաղում, համատարած գրագիտությունը, անվճար հանրակրթությունը ևն, ևն - ամեն ինչը, ինչ կա։ Որովհետև ընդամենը 100-150 տարի առաջ դրանցից ոչ մեկը չկար։ Ոչ լավ, ոչ վատ - ուղղակի չկար։

Եվ ամեն նոր սերնդի անելիքը, եթե դա պարազիտների սերունդ չի, այս եղածի վրա նոր բան ավելացնելն է, նախկինների կորցրածը վերականգնելը։

Վահագն Մխոյան ՖԲ Գրառում Մարգարիտա Սիմոնյան խմբագրի ընտրանի

Ահազանգ. Ոստիկանությունը հրաժարվում է վերադարձնել հստուկ պահպանման տարածք տարված ցուցարարների մեքենաները. փաստաբան
Տավուշի մարզպետը Կիրանցում քաղաքացիներին համոզում էր, որ թույլ տան քարտեզագրողներին ներս մտնել
Սուրեն Պետրոսյան ազատ արձակվեց
Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ավելին
Ավելին