Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը օգոստոսի 5-ին Լրագրի հետ հարցազրույցում ասել է, որ նույնիսկ հիմա, երբ Լիդիանը ճակատային սպառնում է բնակչությանը Ամուլսարում, նա չի պատրաստվում մեկնաբանություններ տալ մինչև իրեն խորհուրդներ տվող չլինի։ Կոչ է անում ոստիկանությանը զբաղվել հարցով։
Սա ոչ այլ ինչ է, քան «ջայլամություն» և բռնության անուղղակի խրախուսում։ Այս մարդն ի պաշտոնե պարտավոր է հիմա լինել Ամուլսարում, պահապանների կողքին։