f

Անկախ

Որն է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագրի նպատակը և ինչ խնդիրներ է լուծում՝ անդրադարձ ծրագրի մեկնարկին


Պաշտոնապես մեկնարկած «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, նպատակ ունի դառնալու Հայաստանի տեխնոլոլոգիական համայնքը աշխարհին կապող, կամրջող հարթակ, որը միևնույն ժամանակ հիմք կհանդիսանա Սփյուռքի տեխնոլոգիական համայնքի հետ միասնական փոխգործակցության համար:

Ծրագրի՝ առցանց կազմակերպված բացման միջոցառմանը մասնակցել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի նախագահ Երվանդ Զորյանը և տեխնոլոգիական ոլորտի հեղինակավոր հայազգի մասնագետներ՝ Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը, NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը, PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը, GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը, NVIDIA ընկերության փոխնախագահ Ռիքարդո Մարիանին, Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը:

Բացման խոսքում Երվանդ Զորյանը նշել է, որ ծրագրի գաղափարն առաջացել է դեռևս ՀՀ վարչապետի Սիլիկոնյան հովիտ կատարած այցի ընթացքում և ՏՏ համաշխարհային համաժողովi (WCIT) ժամանակ նախարար Հակոբ Արշակյանի և իր առաջարկած գաղափարի շուրջ: Զորյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախարարին ծրագրիը նախաձեռնելու համար:

Նախարար Արշակյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին և նշել, որ «Հայկական վիրտուալ կամուրջը» նախարարության անկյունաքարային ծրագրերից մեկն է՝ Հայաստանը որպես բարձր տեխնոլոգիական երկիր ներկայացնելու, հայկական բարձր տեխնոլոգիական համայնքը զարգացնելու և նախարարության ծրագրերն ու տեսլականը իրագործելու առումով:

«Շատ կարևոր հանգամանք է ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղը որպես գործընկեր ունենալը, որը, լինելով շահույթ չհետապնդող հայկական կազմակերպություն, իր ողջ ցանցով աջակցում է այս ծրագրին և համոզված եմ՝ մենք միմյանց լրացնելով, ուժ տալով հաջողելու ենք: Հայաստանում բազմաթիվ ինժեներներ ունենք, ովքեր իսկապես կարողանում են իրենց ստեղծագործ միտքը զարգացնել և ծրագրեր ու պրոդուկտներ ստեղծել, սակայն ինչ֊որ փուլում անհրաժեշտ է, որ կապ ապահովվի արդյունաբերական շուկաների և այլ ձեռներեցների ու ներդրողների հետ: Մենք ունենք հայրենակիցներ, ովքեր մեծ հաջողությունների են հասել և ցանկանում են Հայաստանին որևէ կերպ օգտակար լինել իրենց գիտելիքով, փորձով, շուկայական հմտություններով, կապերով, սակայն այդ աջակցությունը ինքնաբուխ է, համակարգված և ինստիտուցիոնալ չէ»,- նշել է նախարարը՝ ծրագրի մասնակիցներին ներկայացնելով նաև Դրեյփերի համալսարանի և ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի հետ ստորագրված հուշագրերը, որոնց հիման վրա մի շարք տեխնոձեռներեցների հնարավորություն է տրվել մասնակցելու մրցույթների, գնալու Սիլիկոնյան հովիտ, ծանոթանալու անվանի ձեռներեցների և ինժեներների փորձին, ստանալու գիտելիքներ, ներգրավելու ներդրումներ:

«Սիլիկոնյան հովտի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ տեղում ձևավորելու հայկական մասնաճյուղ, որպեսզի հայ ձեռներեցներն իրենց հասցեն ունենան, հանդիպումներ կազմակերպեն, այնտեղի ներդրողների հետ շփվեն, միասին ապրեն և աշխատեն, ինչին, սակայն, այս տարի մասամբ խոչընդոտեց կորոնավիրուսը: Ի ուրախություն բոլորիս՝ այդ բացը լրացնելու ենք հաջորդ տարի»,- նշել է նախարարը:

Մասնակիցները իրենց գոհունակությունը և ոգևորությունն են հայտնել ծրագրի մեկնարկի առիթով: Նրանցից յուրաքանչյուրը մեծ փորձառություն ունի տեխնոլոգիական ոլորտի տարբեր ասպարեզներում և պատրաստակամություն է հայտնել սատարելու ոլորտի կայացմանը Հայաստանում:

NXP ընկերության փոխնախագահ Գևորգ Քեշիշյանը նշել է, որ կարող է օգնել իր փորձով բարձր տեխնոլոգիաների ոլորտների կառավարման և արդյունաբերության ղեկավարների հետ համագործակցության բնագավառում: Նա նաև ընդգծել է, որ գիտելիքի փոխանցման նմանատիպ շատ մոդելներ կան Կանադայում և ԱՄՆ-ում և այս նախաձեռնությունը շատ մեծ հնարավորություն է տալիս բազմաթիվ փորձառու մարդկանց` իրենց ներդրումն ունենալու այն ուղղություններով, որոնք անհրաժեշտ են Հայաստանին:

Service Titan ընկերության համահիմնադիր և նախագահ Վահե Կուզոյանը Հայաստանի համար հատկապես կարևորել է Սիլիկոնային հովտի մշակույթի ըմբռնումը և այն բոլոր մոտեցումները, որոնք գաղափարները վերածում են հնարավորությունների և միլիարդների շրջանառություն ունեցող բիզնեսների: Նա մատնանշել է իրենց գրասենյակը Հայաստանում, որը կարճ ժամանակահատվածում ընդլայնվել է՝ լուրջ թվով աշխատատեղեր ստեղծելով, ներգրավելով տաղանդներ:

PDF Solutions հիմնադիր և գործադիր տնօրեն Ջոն Քիբարյանը Սիլիկոնյան հովտում աշխատելու համար նույնպես կարևորել է հովտի մշակույթի ըմբռնումը և պատրաստակամություն հայտնել գլխամասային գրասենյակը Սիլիկոնային հովիտ տեղափոխելու իր փորձառությունը փոխանցելու հայաստանյան կազմակերպություններին:

Adesto տեխնոլոգիաներ ընկերության գործադիր տնօրեն և նախագահ Նարբեհ Տեր֊Հակոբյանը պատրաստակամություն է հայտնել իր փորձով օգնելու ընկերություններ հիմնելու և նորաստեղծ ընկերությունների համար կապեր ստեղծելու գործում:

GoPro ընկերության փոխնախագահ Լուսինե Եղիազարյանը կարևորել է ընկերությունների զարգացման բոլոր փուլերը հասկանալը՝ առաջին ստարտափ քայլերից մինչև հրապարակային ընկերություններ, և հույս է հայտնել մոտ ապագայում տեսնել հայկական ներուժով ու հայկական կապերով ստեղծված խոշոր հայաստանյան ընկերություններ:

Նախարար Արշակյանը ամփոփելով միջոցառումը նշել է, որ հպարտ է արձանագրել հայաստանյան նախաձեռնություններին օժանդակելու մեր հայրենակիցների պատրաստակամությունը հատկապես այս պատմական ժամանակաշրջանում: Այժմ բարձր տեխնոլոգիաները մեր տնտեսության առաջնահերթություններից են և նախորդ տարի ոլորտում 30 տոկոս շրջանառության աճ է արձանագրվել, ինչն իսկապես տպավորիչ է:

Նախարարությունը այս պահին մի քանի ձևաչափով աշխատանքներ է տանում ոլորտի բազմակողմանի զարգացման ուղղությամբ՝ զուգահեռաբար իրականացնելով սկսնակների համար նախատեսված ծրագրավորման դասընթացներից մինչև ենթակառուցվածքների ձևավորման ու զարգացման աշխատանքներ:

«Սփյուռքի ներուժն իսկապես մեծ է և սփյուռքի հայրենակիցների հետ բաժանարար գծեր չպետք է դնենք, այլ՝ կապող կամուրջ կառուցենք: Հայաստանը հնարավորությունների երկիր է, և այդ հնարավորությունները իրացնելու ճանապարհին իսկապես անգնահատելի ու կարևոր է յուրաքանչյուրի ներդրումը»,- եզրափակել է նախարարը:

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն Հակոբ Արշակյան

Մոմավառություն՝ ի հիշատակ Նիկոլ Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված հղի կնոջ
Քաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհը
Առեղծվածային դեպք՝ Ջրվեժում. հյուրանոցում հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է
Հիմա ուզում եմ հասկանամ՝ ինչի հիման վրա են ինձ բերման ենթարկել, որովհետեւ գիտեին՝ ով եմ, ինչ եմ. Արթուր խաչատրյան
Հայաստանն ստացել է «խաղաղության պայմանագրի» նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել Վահան Մարտիրոսյանի և Սյուզան Ջաղինյանի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Քաղաքացիները փակեցին Նոյեմբերյանի ճանապարհը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Երեք կազմակերպություններ դադարեցրել են համագործակցությունը ոստիկանության հետ՝ ՆԳՆ ղեկավարի նշանակվելուց հետո. ԱՄՆ պետդեպ
Ոստիկանները բերման ենթարկեցին պատգամավոր Արթուր Խաչատրյանին
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Ուղիղ Տավուշից,Աբրահամ Գասպարյանը՝պլանների մասին,տեսանյութ
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
«4 գյուղերի» սահմանազատումը ոչ մի կապ չունի ԽՊ հեռանկարի հետ, միլիմետր իսկ չի մոտեցնում դրա կնքումը
Կրկնում եմ` Ադրբեջանը ոչ թե հողի, այլ կոնկրետ ռազմավարական տեղակայման խնդիր է լուծում, որի պայմաններում հայկական հարցն իր ողջ խորությամբ և բաղադրիչներով կվերացվի
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է. Ընդդիմադիր պատգամավոր
Պետական եկամուտների կոմիտեն լայնամասշտապ խուզարկություն է սկսել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին, նրա ընտանիքին եւ մերձավորներին պատկանող բիզնեսներում
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Վերջին դեպքերի հետ կապված ավելացել են գրառումներ, որոնք արդարացնում են իշխանության գործողությունները:
Դիլիջանում «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել
Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին
Ականազերծում իրականացնողները շատ դեպքերում հրաժարվում են, որոշները ազատման դիմում են գրել. Գառնիկ Դանիելյան
Յուրի Սաքունց․ «Փորձելու եմ սահմանել նոր ռեկորդ՝ ատամներով քաշելով ուղղաթիռ»
Ավելին
Ավելին